Տարածաշրջանային ՀՕՊ համակարգը կպաշտպանի միայն ՀՀ–ի տարածքն ու օդային տարածքը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը։ Պանկովը նշել է, որ համաձայնագիրը հստակ պատասխան է տալիս`համաձայնագիրը տարածվում է միայն ՀՀ տարածքի և օդային տարածքի վրա։ Այդ կերպով Պանկովը պատասխանել է Կոնստանտին Կոսաչևի այն հարցին, թե ինչ է տեղի ունենալու Լեռնային Ղարաբաղի շուրջ հերթական սրացման դեպքում և ինչպես է այդ իրավիճակում գործելու ՀՕՊ համակարգը, փոխանցում է «Интерфакс»–ը։ Պանկովը դրան ի պատասխան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը ՀՀ–ի մաս չէ և ՀՕՊ համակարգերը այնտեղ չեն գործելու։