20.04.2025
Լավրով. Ղարաբաղյան կարգավորման շատ ասպեկտներ արդեն համաձայնեցված են
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն կարող է միայն ողջունել Բաքվի հնարավոր անդամակցությունը ԵԱՏՄ-ին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը միայն կարող է ողջունել Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով հարցին, թե ուզո՞ւմ է արդյոք Մոսկվան այդ անդամակցությունը: 


Ինչպես նշել է Լավրովը, երկու տարվա ընթացքում ԵԱՏՄ մասնակիցների թիվը 3-ից հասել է 5-ի և դա հաստատում է, որ Միությունը տրամադրում է անդամ-պետություններին զգալի առավելություններ, որոնք կարելի է ստանալ միայն ունենալով հասանելիություն ընդհանուր տնտեսական տարածքին:  


«Այսօր ԵԱՏՄ-ն 182 մլն բնակչություն ունեցող ընդհանուր շուկա է, որի շրջանակում ապահովված են չորս ազատություններ` մարդկանց, ապրանքների, ծառայությունների և աշխատանքային ռեսուրսների ազատ ետղաշարժը: Առանձնահատուկ հարկ է նշել շահույթը արտաքին տնտեսական շահերի իրացումից` պաշտպանել դրանք, երրորդ երկրների հետ շփումները ավելի դյուրին են, երբ հզոր ինտեգրացիոն միության կազմում ես»,- հավելել է Լավրովը:


 

Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդը հացադուլ է հայտարարել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար