Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդը հացադուլ է հայտարարել
Թուրքիայի քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդ Սելահադդին Դեմիրթաշը, որը կալանավորված է Էդիրնե գավառում, հացադուլ է հայտարարել: Հացադուլը հայտարարվել է որպես բողոքի նշան բանտի վարչակազմի ապօրինի գործողությունների և կալանավորների համար վատ պայմանների դեմ:
«Քանի որ էդիրնեի բանտում ապօրինի գործողություններ են իրականացվում, անմարդկային գործողություններ այլ կալանավորների հանդեպ և բացակայում է երկխոսությունը կալանավորների հետ արդեն մի քանի օր շարունակվող հացադուլի դադարեցման վերաբերյալ, մենք մարտի 30-ից ևս հացադուլ ենք հայտարարում»,-ասվում է Դեմիրթաշի հայտարարության մեջ, որը տարածել է նրա կուսակցությունը:
Հայտարարության մեջ նաև կոչ կա հանրությանը՝ զգայունություն ցուցաբերել հացադուլի և կալանավորների իրավունքների վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: