Փորձագետ. Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ–ի առաջնային տնտեսական գործընկերը
Ադրբեջանը գտնվում է ԵԱՏՄ երկրների հետ սերտ տնտեսական համագործակցության մեջ և ամեն բան գնում է նրան, որ Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ–ի առաջնային տնտեսական գործընկերը։ Ադրբեջանի անդամակցությունն ԵԱՏՄ–ին կարող է ավելացնել նավթագազային ռեսուրսների տարանցումը ռուսական ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսեյ Ֆենենկոն։
Նրա խոսքով, եթե Իրանին հաջողվի համագործակցություն կառուցել Ադրբեջանի հետ, ապա դա հնարավորություն կտա ստեղծել միջանք` ՌԴ–ը կկարողանա դուրս գալ դեպի Պարսից ծոց։
Ըստ նրա, այդպիսի համագործակցությունը դուր չի գալիս Վաշինգտոնին ու Լոնդոնին։ Նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա ԵԱՏՄ–ին անդամակցությունից, փոխանցում է press-unity.com–ը։
Նա նշել է, որ ՀՀ–ը ավանդաբար իր գլխավոր ռեսուրս է համարում Իրանի հետ սերտ հարաբերությունները`ՌԴ–ի դեպի Իրան միջանցք տրամադրելու համար։ Այժմ նմանատիպ միջանցք դեպի Իրան անցնելու է Ադրբեջանի տարածքով։
Նա հավելել է, որ ամերիկյան ու բրիտանական դիվանագիտությունն ամեն ինչ անելու են` Իրանի ու Ադրբեջանի մերձեցում թույլ չտալու համար։