Իրանի ՊՆ. ԱՄՆ-ը գործում է որպես զինված հանցագործ
ԱՄՆ–ի Կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջո Վոտելը Կոնրրգերսում կիսվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի իր տեսլականով։
Նա նշել է, որ ԱՄՆ–ի համար երկարաժամկետ սպառնալիք է ներկայացնում Իրանը։ Ըստ նրա, իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը չի հանգեցրել քաղաքական ուղենիշի փոփոխությանը, փոխանցում է newsru.co.il–ը։
Նրա խոսքով, Իրանը գործում է սատելիտների ու կիբերհարձակումների միջոցով։
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հեռանալ Պարսից ծոցից և չանհանգստացնել տարածաշրջանի երկրներին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը գործում է որպես զինված հանցագործ:
«Ի՞նչ են ամերիկացիներն անում Պարսից ծոցում: Նրանք պետք է հեռանան այդտեղից, որպեսզի տարածաշրջանի երկրների համար անհարմարություններ չստեղծեն»,- ասել է նախարարը:
«Ընդունելի՞ է, որ զինված գողը մտնի մեկի տուն՝ սպասելով, որ իր առջև կարմիր գորգ են գցելու»,- նշել է նա: