Փորձագետներ. Թուրքիան ստեղծել է «սպասված» բուֆերային գոտին Սիրիայի հյուսիսում
Արևելագետ Վլադիմիրր Ավատկովը հայտարարել է, որր ապրիլի 16–ին Թուրքիայում նախատեսվում է անցկացնել սահմանադրության փոփոխության հանրաքվե` ներքին ու արտաքին հակառակորդներին ավելի ձեռնտու էր «Եփրատի վահանը» ավարտի մասին հայտարարել հենց այժմ, որպեսզի չբախվեն գեոպոլիտիկ և ռազմական խնդիրների հետ, փոխանցում է RT–ը։
Նա նշել է, որ Թուրքիան ստեղծել է այդքան սպասված բուֆերային գոտին, իսկ Սիրիայի տարածքի մեջ խորացումը կարող էր առաջացնել տարածաշրջանային ու համաշխարհային խաղացողների մեծ հարցերը։
Ռազմական փորձագետ Անտոն Մարդասովը հայտարարել է, որ «Եփրատի վահան» գործողությունը թույլատրված էր Մոսկվայի, Դամասկոսի ու Թեհրանի կողմից։ Այն նպատակ ուներ թույլ չտար քրդական կանտոնների միավորումը` քրդական ֆեդերացիայի ստեղծումը, այնպես էլ Սիրիայի հյուսիսը մաքրել ԻՊ–ից, իսկ Անկարան այդ բուֆերային գոտում կկարողանա սունիական բնակչություն տեղակայել, փոխանցում է pravda.ru կայքը։
Ըստ նրա, Թուրքիան փաստացի կարողացել է իրականացնել իր այդ նպատակը` 5.000 քմ–ից բուժերային գոտի հնարավոր եղավ ստեղծել 2.300 քմ–ի վրա`Անկարան այնտեղ տեղացի բնակչության է տեղակայում, պատրաստվում տեղական ոստիկանություն և այլն։