24.11.2024
Այազ Մութալիբով. Խաղաղություն պետք է և’ Հայաստանին, և’ Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Լավրով. Ղարաբաղյան կարգավորման շատ ասպեկտներ արդեն համաձայնեցված են

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը  Ռուսաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունների թվում է: Մոսկվան շահագրգռված է, որպեսզի Ղարաբաղում խաղաղություն ու կայունություն հաստատվի, բացվեն սահմանները, վերադառնան փախստականները և վերականգնվեն առևտրա-տնտեսական կապերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Ղարաբաղյան հիմնախնդիրը մշտապես գտնվում է միջազգային միջնորդների ուշադրության կենտրոնում, որոնք ձեռնարկում են ինչպես կոլեկտիվ, այնպես էլ ինքնուրույն ջանքեր, որոնք ուղղված են տվյալ խնդրի կարգավորմանը: Եթե խոսենք Ռուսաստանի մասին, ապա, օրինակ, անցած տարի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում կայացավ եռակողմ գագաթնաժողով, նվիրված այդ խնդրին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը մշտապես Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների օրակարգում է», - ԱՊԱ-ին տված հարցազրույցում ասել է ռուս նախարարը: 


Լավրովի կարծիքով, կարգավորումը շատ նուրբ խնդիր է, այդ իսկպատճառով բանակցությունների զգալի մասը կրում է կոնֆիդենցիալ բնույթ: «Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ շատ ասպեկտներ արդեն համաձայնեցվել են, մնացել են մի քանի հարցեր, որոնք ամենաբարդն են: Կոնսենսուսի գալ դեռևս չի հաջողվել: Այդուհանդերձ, աշխատանքը շարունակվում է», - ընդգծել է նա:


ՌԴ արտգործնախարարը նաև անդրադարձել է այսպես կոչված «Լավրովի պլանի» գոյությանը` հերթական անգամ հերքելով այդ լուրերը: Խոսքը, ընդգծել է նա, այն դրույթների մասին է, որոնք հնչեցվել են ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում: 


«Կարևորը օգնել կողմերին գտնել հավասարակշռված քաղաքական լուծում, որը հնարավորություն կտա անցնել իրավական պարտադրող փաստաթղթերի մշակմանը», - հավելել է Սերգեյ Լավրովը: