20.04.2025
Իրանը և ՌԴ-ն հնարավոր է համագործակցեն «նավթ ապրանքի փոխարեն» սխեմայով արդեն 2017 թ-ին
prev Նախորդ նորություն

Մոլդովայի խորհրդարանը չի վավերացնի ԵԱՏՄ-ին միանալու համաձայնագիրը

Մոլդովայի խորհրդարանը չի վավերացնի ԵԱՏՄ-ին միանալու մասին համաձայնագիրը, նույնիսկ դիտորդի կարգավիճակով: Այդ մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո:

«Կա մեր երկրի ԱԳՆ և խորհրդարանի դիրքորոշումը, այն է՝ նույնիսկ եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, ապա այն չի վավերացվի: Նախագահը երկրի սեփականատերը չէ, նա իրավունք ունի համաձայնագրեր կնքել ու ստորագրել, սակայն, համաձյանգրերը պետք է վավերացնի խորհրդարանը: Ստորագրելով փաստաթղթերը՝ պետության ղեկավարը պետք է ներկայացնի երկրի շահերը, ոչ թե միայն սեփական կարծիքը»,-ասել է Ֆիլիպը, հայտնում է Gazeta.ru-ն:

Ապրիլի սկզբին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պատրաստվում է դիմել դիտորդի կարգավիճակով ԵԱՏՄ-ին անդամակցելու համար: Նա հայտարարել է, որ փաստաթուղթը կստորագրվի ապրիլի 3-ին Քիշնևում և կարծիք է հայտնել, որ դա ավելի դյուրին կդարձնի առևտուրը ոչ միայն ՌԴ, այլ նաև ԵԱՏՄ անդամ երկրների հետ:

Ասադի պաշտոնանկությունն ԱՄՆ-ի համար այլևս առաջնահերթություն չէ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար