20.04.2025
Մոլդովայի խորհրդարանը չի վավերացնի ԵԱՏՄ-ին միանալու համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Ասադի պաշտոնանկությունն ԱՄՆ-ի համար այլևս առաջնահերթություն չէ

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնանկությունն այլևս ԱՄՆ իշխանությունների կողմից տարվող աշխատանքների գլխավոր նպատակը չէ, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:


«Մեզ համար գերակայությունն այլևս այն չէ, որ կենտրոնանանք Ասադին պաշտոնանկ անելու վրա: Հիմա մեզ համար առաջնայինն է հասկանալ, թե ինչպես պետք է վարվել և ում հետ աշխատել Սիրիայի ժողովրդի դրությունը բարելավելու համար»,- ասել է Հեյլին: Նա շեշտել է, որ պետք չէ Ասադի հեռանալուն այնքան ուշադրություն դարձնել, որքան դարձնում էին ԱՄՆ նախկին իշխանությունները:


Մեկ օր առաջ նման հայտարարությամն Անկարայում հանդես էր եկել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «Ասադի մնալու կամ հեռանալու հարցը պետք է լուծեն հենց սիրիացիները: Հեռանալ Ասադին,թե ոչ՝ այդ որոշումը կընդունի սիրիացի ժողվուրդը», -ասել է Թիլերսոնը՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։


ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբամայի վարչակազմը պնտում էր, որ Սիրիայում քաղաքական տրանզիտը պետք է տեղի ունենա Բաշար Ասադի հեռացմամբ, ինչը քննադատում էր Մոսկվան: Ռուսաստանը պնդել եւ պնդում է, որ Սիրիայի իշխանության ապագա կառուցվածքը պետք է որոշի բացառապես սիրիական ժողովուրդը:

Այազ Մութալիբով. Խաղաղություն պետք է և’ Հայաստանին, և’ Ադրբեջանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար