22.04.2025
Հայկական ներդրումները Վրաստանում. 40 մլն դոլար՝ 5 տարում
prev Նախորդ նորություն

Հայացք Բաքվից. Ադրբեջանի ու ՀՀ միջև զգացվում է մեծ պատերազմի «հոտը»

Քաղաքագետ Արզու Նագիևը հայտարարել է, որ այս պահին Ադրբեջանի ու ՀՀ–ի միջև ձևավորվել է բավականին բարդ իրավիճակ`զգացվում է «վառոդի ու մեծ պատերազմի հոտը»։


Նա նշել է, որ խոշորածավալ ռազմական գործողություններ տարածաշրջանի գլխավոր խաղացողները թույլ չե տա։ Սակայն, չպետք է մոռանալ, որ ՀՀ–ում ապրիլի երկուսին կայանալու են խորհրդարանական ընտրություններ և լարվածությունը կհասնի գագաթնակետին։


Քաղաքագետի խոսքով, ՀՀ–ի այսօրվա նախագահը պատրաստվում է ստորագրել ԵՄ–ՀՀ ասոցացման համաձայնագիրը։ Հայկական կողմը փորձելու է այնտեղ ներառել նաև ազգերի ինքնորոշման իրավունքը, սակայն Ադրբեջանը դրան պետք է հակազդի։


Նա հավելել է, որ դեռ հարց է, արդյոք ՌԴ–ը թույլ կտա ՀՀ–ի ստորագրել այդ համաձայնագիրը, փոխանցում է Sputnik Азербайджан–ը։

Թուրքագետ.ՌԴ–ը ցանկանում է վերածվել Մերձավոր Արևելքի գլխավոր խաղացողի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան