21.04.2025
ԱՊՀ-ն հետևելու է ԵԱՏՄ-ին` ավելի սերտ ինտեգրացիայի համար
prev Նախորդ նորություն

Արևելագետ. Իրանում ամրապնդվում են պահպանողականների դիրքերը

Իրանում նախագահական ընտրությունների նախաշեմին իրավիճակտ փոխցում է։ Վիեննայի համաձայնագրերից հետո Իրանի հասարակությունում տեղի ունեցավ ուղենիշների փոփոխություն դեպի արևմտյան տիպի լիբերալիզացիա։


Հասան Ռոհանիի վարչակազմի օրոք Իրանի արևմտամետ շրջանակներն ամրապնդել են իրենց դիրքերն առաջին հերթին տնտեսության մեջ։ Այդ մասին հայտարարել է արևելագետ, Իրանի հարցերով փորձագետ Իգոր Պոնկրատենկոն։


Նա նշել է, որ Դոնալդ Թրամփի օրոք Իրանում արևմտամետ «երազանքները» սկսում են մարել`հասարակությունում տեղի է ունենում լիբերալ տնտեսական ուղենիշի նկատմամբ հիասթափություն։ Հասարակության տնտեսական վիճակը վատթարանում է, փոխանցում է rossiyanavsegda.ru կայքը։


Նրա խոսքվ, Վիեննայի համաձայանգրերը փաստացի ոչինչ են`ԱՄՆ–ը չի ցանկանում լիովին չեղարկել պատժամիջոցները։ Ռոհանիի դիրքերը սկսել են թուլանալ`Իրանում ամրապնդվում են պահպանողականների դիրքերը։
Նա հավելել է, որ պահպանողականներն ու լիբերալները հասկանում են, որ Իրանում պետք է տեղի ունենան բարեփոխումներ։

Իսլամաբադը պատրաստ է Ադրբեջանին մատակարարել ժամանակակից զինատեսակներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան