25.09.2026
ՀՀ-ն ՄԱԿ-ում ներկայացրեց ժողովրդագրական դիմակայունության ամրապնդման առաջնահերթությունները
prev Նախորդ նորություն

Գևորգ Պապոյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրենին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության առանցքային ուղղություններին և դրանց շրջանակում ՎԶԵԲ-ի ներգրավվածությանն առնչվող հարցեր։


Մտքեր են փոխանակվել համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։


Հայաստանից արտահանման դիվերսիֆիկացման և նոր շուկաներ մուտք գործելու համատեքստում Գևորգ Պապոյանն առաջարկել է շարունակել քննարկումները ՎԶԵԲ–ԵՄ-ի ՓՄՁ աջակցության գործիքները Հայաստանի արտահանման ռազմավարությանը և արդյունաբերական առաջնահերթություններին առավել սերտորեն համապատասխանեցնելու շուրջ։


Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը և առաջ մղել համագործակցության օրակարգը։

 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան