25.09.2026
Ալեն Սիմոնյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությունը
prev Նախորդ նորություն

ԱԺ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ 


Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է Ֆլորիան Էսկյուդիեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել նրա դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում։


Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով դրանց հետագա խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը։ 


Անդրադարձ է կատարվել երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը և դրա հետագա ամրապնդման անհրաժեշտությանը։ 


Կողմերը կարևորել են համագործակցության ընդլայնումը նաև տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։ 


Ընդգծվել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև Ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր հնարավորություններ է ստեղծում հարաբերությունների հետագա խորացման ու բազմաբովանդակ զարգացման համար։ 


Ռուբեն Ռուբինյանը և Ֆլորիան Էսկյուդիեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

Աշունը կգա հաջորդ շաբաթ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան