23.04.2025
Վերլուծաբան. Թուրքիայի համար Հզբոլահի դուրս բերումը`Սիրիայում կարգավորման առանցքային հարցերից է
prev Նախորդ նորություն

Ալիևը՝ ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերություններում Ադրբեջանի դերակատարման մասին

Բաքուն կայունացնող դեր է կատարում տարբեր պետությունների միջև հարաբերություններում: Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի գլոբալ 5-րդ ֆորումին:


«Մեր երկու հարևանների (Թուրքիա և Ռուսաստան) հրաբերություններում դեռ վերջերս լուրջ լարվածություն կաար, և մենք մեր դերակատարումն ենք ունեցել նրանց հաշտեցնելու գործում: Մենք կարողացել ենք հասնել մեր նպատակներին»,-ասել է Ալիևը:


Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Մոսկվան և Վաշինգտոնը Բաքվին հուսալի գործընկեր են համարում:


«Վերջերս Բաքվում կայացել է պատմական իրադարձություն: ԱՄՆ-ի և Ռուսաստանի ՊՆ նախարարները որոշում էին կայացրել իրենց գլխավոր շտաբերի հրամանատարների հանդիպումն անցկացնել Ադրբեջանում: Դա մեր նախաձեռնությունը չէր: Նրանք են դիմել մեզ նման առաջարկով»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Փորձագետ. ՌԴ–ն համագործակցում է ՀՀ հետ, սակայն ունի նաև Թուրքիայի կարիքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան