Վերլուծաբան. Թուրքիայի համար Հզբոլահի դուրս բերումը`Սիրիայում կարգավորման առանցքային հարցերից է
Իսրայելի ռազմա–օդային ուժերը հարված են հասցրել Սիրիայում լիբանանյան շիակա Հզբոլահ խմբավորման դիրքերին։ Այդ մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել, որպեսզի խափանի Իրանի կողմից աջակցություն ստացող Հզբոլահին մաքսանենգ ճանապարհով զենքերի փոխանցումը։
Ինչպես հայտնում է Haaretz–ը, հարված հասցնելուց հետո իսրայելական ինքնաթիռները զենիթային հարվածների են ենթարկվել Սիրիայի տարածքից։
Վերլուծաբան Լեոնիդ Իսաևը հայտարարել է, որ Թուրքիայի ու սիրիական ընդդիմության համար Հզբոլահի ու այլ շիական խմբավորումների դուրս բերումը Սիրիայից կարգավորման կարևոր տարրերից է։
Ըստ նրա, թուրքերի համար Հզբոլահն ահաբեկչական կազմակերպություն է, իսկ տեղի սունիական խմբավորումների համար ցանկացած շիական խմբավորում`օկուպանտներ են, փոխանցում է izvestia.ru կայքը։
Իսաևի խոսքով, Հզբոլահը կարող է համաձայնվել դուրս գալ, քանի որ Ասադի ռեժիմին այլև բան չի սպառնում, իսկ այդ ուժերը անհրաժեշտ են Հզբոլահին հենց Լիբանանուն։ Իրանն ու Թուրքիան կարող են պայմանավորվել`Անկարայում կայունություն է երաշխավորում Սիրիայի հյուսիսում, փոխարենը`Թեհրանը Սիրիայից դուրս է բերում իրանամետ, շիական խմբավորումները։