24.11.2024
Այաթոլայի թիմը կարող է ազդել Իրանի նախագահական ընտրությունների ելքի վրա
prev Նախորդ նորություն

Պակիստանը Բաքվին կվաճառի ԱՊՀ-ում անալոգն չունեցո՞ղ զենք

Ադրբեջանցի կադրային զինվորականները բարձր գնահատական են տալիս պակիստանյան զինատեսակներին։ Նրանց հետ համաձայն է նաև Ադրբեջանի ՊՆ հետախուզության ամբիոնի ղեկավար, գնդապեը Հաթաի Բաղիշևը։

Նա նշել է, որ պակիստանյան զենքերն այսօր համարվում են աշխարհում լավագույներից մեկ`այդ երկիրը միջուկային տերություն է և ունի զարգացած հրթիռային արդյունաբերություն, փոխանցում է haqqin.az կայքը։

Ըստ նրա, պակիստանյան հրթիռնեը նախագծել են ամերիկացիներն ու բրիտանացիները ու դրանց անալոգներն առկա չեն ԱՊՀ–ի տարածքում։ Ադրբեջանը կարող է Իսլամաբադից ձեռք բերել JF-17 Thunder կործանիչներ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Պակիստան այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Բաքուն արդի զինատեսակներ է գնելու Իսլամաբադից, փոխանցում է moscow-baku.ru կայքը։

Ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը նշել է, որ Պակիստանը կարող է Ադրբեջանին մատակարարել միջին հեռահարության հրթիռներ, որպես հակաքայլ`ՌԴ–ի կողմից ՀՀ–ին տրամադրված «Իսկանդերների»։

Ըստ նրա, բացի հրթիռներից, որը Պակիստանն արտադրում է Չինաստանի հետ համատեղ, Իսլամաբադը Բաքվին կարող է վաճառել նաև JF-17 Thunder կործանիչներ, որը չի արտադրում Իսրայելը։

Նրա խոսքով, Պակիստանը կարող է դառնալ ՌԴ–ի ու Իսրայելի մրցակիցն`Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում։