7.07.2025
Պակիստանը Բաքվին կվաճառի ԱՊՀ-ում անալոգն չունեցո՞ղ զենք
prev Նախորդ նորություն

Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ին տրամադրել իր ենթակառուցվածքները. ինչպե՞ս կարձագանքի ՌԴ-ը

Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ին տրամադրել իր ցամաքային ենթակառուցվածքները տարբեր ուսուցողական նպատակների համար` Սև ծովի անվտանգության ամրացման շրջանակներում, հայտարարել է պաշտպանության նախարար Լևան Իզորիան դաշինքի ռազմական կոմիտեի ներկայացուցիչ Պյոտր Պավելի հետ հանդիպումից հետո:

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի անդամները հինգշաբթի երկօրյա այցով ժամանել են Վրաստան: «Մենք արտահայտում ենք լիակատար պատրաստակամություն, որպեսզի միանանք ՆԱՏՕ-ի էլ ավելի մեծ ծովային զորավարժությանը: Մենք պատրաստակամություն ենք արտահայտում, որ մեր ցամաքային ենթակառուցվածքները օգտագործվի ՆԱՏՕ-ի տարբեր ուսուցողական նպատակների համար, մենք պատրաստակամություն ենք արտահայտում, որպեսզի կոորդինացման նպատակով Ռումինիայում ունենանք 2 սպա»,- հայտարարել է Իզորիան լրագրողներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել համապատասխան միջոցներ, եթե գործնական քայլեր ձեռնարկվեն Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմ ներքաշելու ուղղությամբ:
Վելայաթի. «Ինչպես ենք մենք պաշտպանվելու՝ ԱՄՆ-ին չի վերաբերում»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով