22.11.2024
Ուկրաինան հրաժարվում է Վրստանին հանձնել հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր Վրաստանին ՆԱՏՕ ներքաշելու դեպքում - Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել համապատասխան միջոցներ, եթե գործնական քայլեր ձեռնարկվեն Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմ ներքաշելու ուղղությամբ:

Լավրովն այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի արտգործնախարար Դավիթ Սանակոևի հետ բանակցություններից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ. «Մենք քննարկել ենք միջազգային արենայում մեր փոխգործակցությունը՝ ներառյալ Անդրկովկասի կայունության ու անվտանգության վերաբերյալ Ժնևյան քննարկումներին Ռուսաստանի ու Հարավային Օսիայի պատվիրակությունների մասնակցությունը: Մենք հաստատեցինք ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող պայմանավորվածություններին հասնելու անհրաժեշտությունը, որոնք կբացառեին 2008 թվականի իրաադարձությունների կրկնությունը», - հայտարարել է նա:

Այդ առաջադրանքը, կարծում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, հատկապես այժմեական է Թբիլիսիին ՆԱՏՕ ներքաշելու չդադարող գործընթացի ֆոնին: «Մենք միակարծիք ենք եղել այն մասին, որ դա չի նպաստի Անդրկովկասում կայունության ապահովմանն ուղղված ջանքերին, և բնականաբար եթե այդ քայլերը ստանան գործնական բնույթ, իսկ ըստ էության, դա արդեն իսկ սկսում է իրականանալ, միջոցներ կընդունենք՝ թույլ չտալու համար իրավիճակի վրա այդ գործընթացների բացասական ներգործությունը», - ընդգծել է Լավրովը, տեղեկացնում է РИА գործակալությունը: