22.11.2024
Ռուսաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր Վրաստանին ՆԱՏՕ ներքաշելու դեպքում - Սերգեյ Լավրով
prev Նախորդ նորություն

Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե երբ Երևանը կարող է միանալ տարածաշրջանային նախագծերին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանին կոչ է արել միանալ տարածաշրջանային նախագծերին: Նա այդ մասին ասել է Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ հայտնելով, որ Երևանը կարող է միանալ տարածաշրջանային նախագծերին, երբ «դուրս բերի զորքերն Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

Էլմար Մամեդյարովն ասել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որը շահագործման է հանձնվելու այս տարվա ընթացքում, «աշխարհառազմավարական նախագիծ է, որի շնորհիվ Ասիան եւ Եվրոպան կկապվեն միմյանց»: Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, ԼՂ հակամարտությունը իր ազդեցությունն է ունենում ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի վրա, որը «անելանելի վիճակում է հայտնվել»:

«Հայաստանը խաղից դուրս է մնում եւ չի ընդգրկվում նման նախագծերում: Մենք կարծում ենք, որ նման նախագծերի օգնությամբ կարող ենք ազդել հակամարտությունների վրա: Իհարկե, Հայաստանը կարող է միանալ այս նախագծին: Մենք համոզված ենք, որ ուշ թե շուտ Հայաստանի կառավարությունը կմտածի այս մասին, եւ լայնածավալ մասնակցություն կունենա այս նախագծերում», - հայտարարել է Էլմար Մամեդյարովը: