25.11.2024
Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե երբ Երևանը կարող է միանալ տարածաշրջանային նախագծերին
prev Նախորդ նորություն

Վրաստանի և Թուրքիայի միջև հասունանում է հերթական դիվանագիտական սկանդալը

Վրաստանի և Թուրքիայի միջև հասունանում է հերթական դինավագիտական սկանդալը: Վրաստանի ԱԳՆ-ն հանձնարարել է Թուրքիայում իր դեսպան Իրակլի Կոպլատաձեյին Անկարային տեղեկացնել Թբիլիսիի դժգոհության մասին՝ Աբխազիայի ԱԳՆ ղեկավար Վյաչեսլավ Չիրիկբայի՝ Թուրքիա կատարած այցի կապակցությամբ:

Դեսպանը հանդիպումներ կունենա Թուրքիայի ԱԳՆ-ում, ինչպես նաեւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունում, հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն:

Հինգ օր տեւած այցի ընթացքում Վյաչեսլավ Չիրիկբան հանդիպումներ է անցկացրել Թուրքիայի իշխող կուսակցության եւ Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ: Նա նաեւ հանդիպել է գործարարների եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: «Վրաստանի դեսպանը այդ ամենի կապակցությամբ համապատասխան արձագանք կարտահայտի»,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Վյաչեսլավ Չիրիկբան Թուրքիային առաջարկել է ճանաչել աբխազական անձնագրերի վավերականությունը, մինչդեռ Վրաստանը Աբխազիան, ինչպես եւ Հարավային Օսիան է դիտարկում որպես Ռուսաստանի կողմից գրավված տարածքներ:

Հիշեցնենք, որ Թբիլիսին արտաքին գործերի նախարարի մակարդակով դժգոհություն էր հայտնել պաշտոնական Անկարայից և բացատրություններ պահանջել 2014 թ.-ի հունիսին թուրքական պառլամենտի պատգամվորների՝ Աբխազիա կատարած այցից կապակցությամբ: