22.11.2024
Վրաստանի և Թուրքիայի միջև հասունանում է հերթական դիվանագիտական սկանդալը
prev Նախորդ նորություն

Մինչև մայիսի 9-ը Ղրղզստանը կարող է դառնալ ԵՏՄ անդամ

Ղրղզստանի իշխանությունները հույս են հայտնում, որ մինչ ս/թ մայիսի 9-ը այդ երկիրը կդառնա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Ջոոմարթ Օտորբաևը:

Օտորբաևը այս հայտարարությունն արել է Ռուսաստանի Դաշնային մաքսային միության ղեկավար, առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական և հումանիտար համագործակցության ռուս-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անդրեյ Բելյանինովի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մեր առաջադրանքն է, որ մինչև մայիսի 9-ը Ղրղզստանը դառնա միավորման լիիրավ անդամ: Դրա համար լուրջ աշխատանք է տարվում», - մասնավորապես ասել է ղրղզ պաշտոնյան: Իսկ ռուսաստանյան կողմը՝ ի դեմս Բելյանինովի, ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ է «Ղրղզստանին օժանդակություն ցուցաբերել այդ կազմակերպությանը միանալու հարցում»:

«Ռուսաստանն անհամբերությամբ սպասում է ինտեգրացիոն միավորման հինգերորդ անդամին: Չնայած ԵԱՏՄ Ղրղզստանի մուտքի խիստ ժամկետներին և բոլոր պրոցեդուրաների ավարտելուն՝ կարծում եմ, որ մենք ի վիճակի ենք դա անել և կանենք», - ասել է Անդրեյ Բելյանինովը: