5.09.2025
Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ին տրամադրել իր ենթակառուցվածքները. ինչպե՞ս կարձագանքի ՌԴ-ը
prev Նախորդ նորություն

Վելայաթի. «Ինչպես ենք մենք պաշտպանվելու՝ ԱՄՆ-ին չի վերաբերում»

Իրանի հրթիռային ծրագիրը հաշվարկված է երկրի պաշտպանության համար։ Այս մասին հայտնել է Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալի Ակբար Վելայաթին, փոխանցում է ԻՐՆԱ-ն։

Նա շեշտել է, որ Իրանը այլ երկրների թույլատվության կարիքը չունի իր սեփական պաշտպանությունն ապահովելու համար։ «Ինչպես ենք մենք պաշտպանվելու՝ ԱՄՆ-ին չի վերաբերում»,- ասել է նա։ Նրա խոսքով Իրանի հրթիռային ծրագիրը բացառապես պաշտպանական բնույթ ունի՝ «մեծ ու կարևոր երկրի պաշտպանության համար, որը տպավորիչ պատմություն ու արժեքավոր քաղաքակրթություն ունի»։

Վելայաթին նաև շեշտել է, որ Իրանը ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը ինքնապաշտպանության համար ու անցկացնելու է հրթիռների փորձարկում, երբ անհրաժեշտ համարի։ «ԱՄՆ նոր նախագահը ամերիկյան ժողովրդի համար որևէ բան անելու փոխարեն կարծես փորձում է պառակտել ժողովուրդները, գժտություն ու թշնամանք սերմանել աշխարհի ժողովուրդների միջև»,- ամփոփել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ‐ում անհայտ ժամանակով կասեցվեցին իրանական Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսին ﴾ԻՀՊԿ﴿ ահաբեկչական կազմակերպությունների շարքին դասելու վերաբերյալ քննարկումները եւ նոր պատժամիջոցներ սահմանելու հեռանկարը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր «Հետաքննությունների դաշնային բյուրոյին», որ նա չի կարողանում գտնել նրանց, ովքեր տեղեկությունները հաղորդում են մամուլին։

Գործակալությունում նշում են, որ Սպիտակ տունը կարող է որոշում կայացնել, որով պետդեպին կառաջարկվի քննարկել ԻՀՊԿ‐ին ահաբեկչական կազմակերպությունների շարքին դասելու հնարավորությունը։ Ըստ աղբյուրների, այս ծրագիրը հետաձգվել է Իրանի պատասխան գործողությունների վերաբերյալ հատուկ ծառայությունների և զինվորականների զգուշացումներից հետո:
Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը