Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի հետ կիսվի նավաշինարարության ոլորտում, այդ թվում ռազմանավերի, ինչպես նաև Ադրբեջանի ռազմա-ծովային ուժերի արդիականացման գործում: Այդ մասին Անադոլուին հայտարարել է թուրքական Savunma Teknolojileri Mühendislik ve Ticaret AŞ (STM) ընկերության գլխավոր տնօրեն Դավութ Յըլմազը: Նա նշել է, որ իրենք գիտեն, թե ինչ է անհրաժեշտ Ադրբեջանի ռազմա-ծովային ուժերին ու պատրաստ են արդիականացնել վերջերս այդ երկրում կառուցված ռազմա-ծովային բազան: Ըստ նրա, իրենց ընկերությունն Ադրբեջանին կարող է մատակարարել MİLGEM կորվետները: Նա նշել է, որ Ադրբեջանի ռազմա-ծովային ուժերի համար կարող են մշակվել նոր նախագծեր: