22.11.2024
Թուրքիան անհանգստացած է Սիրիայի տարածքում Իրանի զինվորականների ներկայության կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Ադամ Շիֆ. Պետք է մեծացնել ճնշումները Ադրբեջանի վրա` հակահայկական դրսևորումները նվազեցնելու համար

Հրադադարի խախտման բոլոր դեպքերն անթույլատրելի են։ Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Նա կոչ է արել ԱՄՆ վարչակազմին ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ.

«Պետք է մեծացնել ճնշումները Ադրբեջանի վրա` հակահայկական դրսևորումները նվազեցնելու համար»: Կոնգրեսականը նաև նշել է, որ կողմ է, որպեսզի շփման գծի ողջ երկայնքով միջադեպերի հետաքննության մոնիթորինգային սարքեր տեղադրվեն:

Անդրադառնալով տարածաշրջանին Շիֆն ասել է, որ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ ներկայիս վարչակազմը հստակ դիրքորոշում չի հայտնել։ Ամենից շատ իրեն մտահոգում է այն հանգամանքը, որ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքը բիզնես շահեր ունի Թուրքիայում և Ադրբեջանում։ Եվ հույս հայտնել, որ ԱՄՆ նախագահը որոշումներ կընդունի` հիմքում ունենալով այդ երկրների հետ հարաբերությունները:

Ադամ Շիֆը նաև ասել է, որ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի Միացյալ Նահանգները ակտիվ տնտեսական հարաբերություններ ունենան Հայաստանի հետ`այդպիսով փորձելով նվազեցնելով նաեւ տնտեսական ու քաղաքական կախվածությունը Ռուսաստանից։