22.11.2024
Ադամ Շիֆ. Պետք է մեծացնել ճնշումները Ադրբեջանի վրա` հակահայկական դրսևորումները նվազեցնելու համար
prev Նախորդ նորություն

ԱՄՆ. Կորցնելով տարածաշրջանը

Ուկրաինական ճգնաժամին Ռուսաստանի բավական հստակ և կոշտ արձաքանքից հետո ՝ Ղրիմի միովարման և Դոմբասում իր շահերի համար անողոք պայքարի տեսքով, շատ երկրներ սկսեցին վերանայել իրեց քաղաքականությունը Մոսկվայի և Արևմուքտի նկատմամբ: Գլոբալ քաղաքականությունում սկսեց ավելի հստակ աշխատել ընտրության սկզբունքը, այն է՝ ով ում է պաշտպանում և ում աշխարաքաղական արեալում է ցանկանում գործունեություն ծավալել, ինտեգրվել:

Գործընացը չշրջանցեց նաև Հարավային Կովկասը, որն ավանդաբար համարվել է Ռուսաստանի ազդեցության գոտի: Այն եթե էականորեն չուժեղացրեց Մոսկվային ռեգիոնում, ապա Արևելայն գործընկերության փաստացի տապալումից հետո, հստակ մատնանշեց Արևմուտքի՝ ի դեմս ԱՄՆ-ի, դիրքերի թուլացման միտումները:

Անարգել ներթափանցում

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ Ռուսաստանը բավականին թուլացել էր, զբաղված էր հիմանականում ներքին խնդիրներով և չէր կարող պաշտպանել իր շահերը գլոբալ քաղաքական դաշտում, հետխորհրդային տարածաշրջան անարգել թափանցեց Արմուտքը: Արմտայան դեմոկրատական արժեքների տեղայնացման տրիումֆին զուգահեռ, «փափուկ ուժի» գործիքակազմի կիրառմամբ (պետական և ՀԿ սեկտորի հետ ինտենսիվ աշխատանք՝ գրանտային և շռայլ վարկային ծրարերի միջոցով) Ռուսաստանի քաղաքականության փաստացի բացակայության պայմաններում, Արևմուտքը ուժեղացնում էր դիրքերը:

Տարծաշրջան ներթափանցեցին հայտնի արևմտյան ընկերություններ, վերազգային կորպորացիաներ, արևմտյան կապիտալով միջազգային կազմակերպույուններ:

Բացի բիզնես հետաքրքրույուններից, նրանք հետապնդում էին քաղաքական շահեր, մասնակցում տեղական էլիտաների ձավորման գործընացին, չափում ազատության «ջերմաստիճանը» այս կամ այն երկրում և տրամադրում համապատասխան “խորհրդատվություն”: Այս գործընթացը մտավ որակապես նոր փուլ, երբ սկիզբ առավ Եվրոպական Միության Արևելյան գործընկերություն ծրագիրը, որը բացի տնտեսական ինտեգրացիայից, ներառում էր իր մեջ բավական մեծ աշխարհաքաղաքական ընտրության տարր:

Եվրոպական ինտերացիան, որն իրականում կոչված էր վատագույն սցենարում հետխորհրդային չորս (լավագույն սցենարի դեպքում՝ վեց) պետությունների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի և Վրաստանի աշխարհաքաղաքական ընտրության վեկտորը մեկընդմիշտ դեպի Արևմուք ուղղելուն, խթանեց Ռուսաստանին ձեռնարկել ավելի գործուն հակազդող քայլեր:

Տապալման հետաաշվարկը

Արևմտյան իրտեգրացիայի գործընթացի հետհաշվարկը Հարավային Կովկասի երկրներում` Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, սկսեց գրեթե միաժամանակ: Այն պայմանավորված էր արտաքին և ներքին գործոններով: Ներքին գործոնների շարքում էր ազգային էլիտաների փոփոխությունը և կոնսոլիդացիան, իսկ արտաքին ամենաազդեցիկ գործոնը՝ Ռուսաստանի՝ որպես ռեգիոնալ խաղացողի, վերադարձն էր տարածաշրջան, ով հստակ հայտ ներկայացրեց իր շահերի պաշտպանության համար:

Նա խոչընդոտեց Վրաստանի մուտքը ՆԱՏՕ, շատ կոշտ արձագանքեց 2008 թվականի վրաց-օսեթական օգոստոսյան պատրեազմին և սանկցիաներ կիրառեց Թբիլիսիի նկատմամբ: Սկսեց ակտիվ համագործակցել Ադրբեջանի հետ տարբեր ոլորտներում՝ նավթ, գազ, զենք և սննդամթերքի առևտուր: Տարածաշրջանում իր միակ դաշնակցի՝ Հայաստանի հետ հարաբերությունները բարձրացրեց որոկապես նոր աստիճանի: Երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը բարձրացվեց պետական մակարդակի, երկարացվեց Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետը և փոփոխություն մտցվեց վերջինիս ռազմական գործառույթներում: Բազան ստանձնեց Հայաստանի Զինված ուժերի հետ միասին ՀՀ սամանները պաշտպանելու պատասխանատվություն:

Արևմտյան ինտեգրացիոն գործընթացենրի թուլացման պատկերը ամբողջացավ, երբ Ռուսաստանը սկսեց արագ տեմպերով զարգացնել Եվրասիական տնտեսական միության գաղափարը՝ փորձելով կառուցել նոր տնտեսական և աշխարաքաղաքական միավոր: Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն ռուսաստանցի բանկիրի՝ Բիձինա Իվանիշվիլու նախաձեռնությամբ, որից հետո պաշտոնական Թբիլիսին փորձեր է կատարում փոփոխություններ մտցնել արտաքին քաղաքական կուրսի մեջ և վերագործարկել կապերը Մոսկվայի հետ: Այս քայլը բխում է սառը տնտեսական և քաղաքական հաշվարկներից:

Նոր հնարավորություններ

Ռուսաստանի հետ առևտրային կապերի վերականգնումը, աշխատանքային միգրացիայի հարցերի կարգավորումը նոր տնտեսական հնարավորություներ է բացում Թբիլիսիի առջև: Անգամ այս պայմաններում, երբ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները կարգավորված չեն ամբողջությամբ, իսկ Վրաստանի քաղաքացիները Ռուսաստան կարող են մուտք գործել միայն արտոնագրի (վիզայի) միջոցով, ՌԴ-ից Վրաստան մուտք գործող մասնավոր տրանսֆերտների ծավալը հասնում է մոտ 1մլրդ դոլարի: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ից Վրաստան տրանսֆերտների ծավալը 10 անգամ զիջում է “ռուսաստանյան ցուցանիչին”:

Սա բավականին զգալի գումար է 5,5 մլրդ դոլար բյուջով, բացասական առևտրային հաշվեկշռով և մեծ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեցող պետության համար:

Մինչ այսօր հանդես գալով արևմտյան արժեքների «ջահակիրի» և Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքերից՝ Վրաստանը կրել է տնտեսական, քաղաքական և նույնիսկ տարածքային կորուստներ: «Վրացական երազանք» դաշինքի իշխանության գալուց հետո, Թբիլիսին որոշակի քայլեր կատարեց Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որն, իհարկե, չէր կարող դուր գալ նույն կոալիցիայի արևմտամետ թևին՝ Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի գլխավորությամբ: Վերջինս ակտիվ լոբբինգ էր անում Վրաստանի Եվրոպական ինտեգրացիան և ՆԱՏՕ մտնելու գործընացը:

Արտաքին քաղաքական հարցերում ներկոալիցիոն հակասությունների պատճառով Ալասանիան իր կողմնակիցների հետ լքեց «Վրացական երազանքը»: Նա մեղադրեց վրացական իշխանություններին Թբիլիսիի՝ եվրաատլանտյան կառույցներում ինտերգացիայի գործընացի տապալման փորձի մեջ: “Պաշտպանության նախարարության դեմ տարվում է նպատակամղված արշավ, որի վերջնական նպատակն է տապալել երկրի՝ եվրաատլանտյան կառույցներում ինտերգացիայի գործընացը”, - կոլաիցիան լքելուց հետո հայտարարեց Ալասանիան:

Չնայած նրան, որ Վրաստանը ստորագրեց և վավերացրեց ԵՄ-ի հետ Ասոցիացիայի պայմանագիրը, այնուամենայնիվ Վրաստանի արտաքին քաղաքականության վերաձևակերպման փորձը (ինչը բերեց նաև կադրային փոփոխությունների երկրի ներսում), հատկապես ուկրաինական ճգնաժամից ու Վիլնյուսյան գործընթացի տապալումից հետո (երբ Հայաստանն ու Ուկրաինան հրաժարվեցին նախաստորագրել և ստորագրել Ասոցիացիայի պայմանագիրը), տեսանելի է: Այն ոչ ի օգուտ Արմուտքի է աշխատում: Թբիլիսին, որն համարվում էր ԱՄՆ-ի գործունեության պլացդարմը ռեգիոնում, փոխեց իր տակտիկան և ավելի զգուշավոր կեցված է ընդունել Ռուսաստանի նկատմամբ:

Անվտանգության առանցքը

Հայաստանում և Ադրբեջանում Արևմուտքի, մասնավորաբար ԱՄՆ-ի դիրքերի թուլացումը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտությամբ, ավլի ճիշտ՝ անվտանգության գործոնով: Ադրբեջանի դեպքում, իհարկե, բացի անվտանգության գործոնից իր յուրահատուկ դերն է խաղում երկրի քաղաքական համակարգի կառուցվածքը, որտեղ քննադատությունը իշխանության հասցեին և իրավապաշտպան գործունեությունը պատժելի են: Հենց մարդու իրավունքներ բազմաթիվ խախտումների պատճառով հաճախ արևմտյան մամուլը քննադատում է Ադրբեջանին, իսկ արևմտյան մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների և լրատվամիջոցների գրասենյակներ ընդհանրապես փակվեցին Բաքվում:

Ադրբեջանը պահում է տնտեսական կապերը Արևմուտքի հետ, բայց քաղաքական առումով իրեն դիրքավորում է ռեգիոնում որպես անկախ խաղացող՝ ամրացնելով իշխող էլիտայի դիրքերը երկրի ներսում, ճնշելով սեփական իրավապաշտպաններին և արևմտյան իրավապաշտպան կազմակերպություններին:

Բաքվի և Արևմուտքի հարաբերությունները բավականին լարված են: Ալիևը հատկապես ուկրաինական ճգնաժամից հետո ռեվերսներ են անում Ռուսաստանի հանդեպ՝ բացեիբաց հայտարարելով, որ չի աջակցում Արևմուտքի կողմից Մոսկվայի նկատմամբ կիրառվող սանկցիաներին: Մյուս կողմից՝ միջազգային շուկաներում շեշտակի ընկել են նավթի գները, ինչը խամրեցնում է Ադրբեջանի՝ որպես էներգակիրների այլընրտանքի փայլը Եվրոպայի համար: Եթե սրան գումարում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործոնը, անվտանգության հիմախնդիրները և Ռուսաստանի՝ կոնֆլիկտի վրա ազդեցության բավականին բարձր գործակիցը, ԱՄՆ-ի դիրքերի թուլացման պատկերը ընդհանրանում է:

Հայաստանում Արևմուտքի դիրքերի սկսեցին երերալ, երբ Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 3 հայտարարեց Եվրասաիական տնտեսական միություն մտնելու իր որոշման մասին: Որոշումը քաղաքական էր՝ պայմանավորված անվտանգության գործոնով և տնտեսական շահերով:

Անհերքելի իրողություն

Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, իսկ Հայաստանում արտադրված պատրաստի ապրանքների ծավալի առյուծի բաժինը սպառվում է ռուսական շուկայում: ԵՏՄ-ի շրջանակներում, համաձայն նախնական հաշվարկների՝ մոտ երկու անգամ կաճեն մաքսային տուքերի ծավալը՝ ներկայիս 120 մլն դոլարից վերածվելով 250-280 մլն դոլար: Բացի այդ Հայաստան մուտք գործող տրանսֆերտների ծավալի մոտ 90% (2 մլրդ դոլարից ավել) գալիս է Ռուսաստանից և ուղղվում սպառման ոլորտ: Սա բավականին մեծ գումար է ծանր սոցիալական խնդիրներ, մեծ ևափերի հասնող աղքատություն և 3 մլրդ դոլար ծավալով բյուջե ունեցող պետության համար:

Այսպիսով, ամփոփելով կարող ենք նշել, որ Հարավային Կովկասի երեք երկրներում ԱՄՆ-ի դիրքերը, տարբեր պատճառներով, գնալով թուլանում են, իսկ Ռուսաստանը փորձեր է կատարում վերականգնել իր ազդեցությունը ռեգիոնում:

Վերոնշյալը անպայման չի նշանակում, որ ԱՄՆ միանշանակ պարտվել է, այն հեռանում է ռեգիոնից, իսկ Ռուսաստանը միանշանակ հաղթողի դիրքերց է հանդես գալիս: Ուղղակի հիմա փոխվել է իրավիճակը, տարածաշրջանը բյուրեղացման միտումներ է դրսևորում, երկրները արձագանքում են իրադարձություններին՝ առաջնորդվելով սեփական շահերով, որոնք ըստ ամենայնի առաջիկայում գտնվելու են ավելի շատ Ռուսաստանի աշխարհաքաղաքական արեալում:

Սակայն շատ բան, այդ թվում ԵՏՄ-ի հետագա ճակատագիրը, ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը և Մոսկվայի ազդեցությունը ռեգիոնում կախված է լինելու ՌԴ-ի՝ սանկցիաներին դիմակայելու և որպես անկախ գլոբալ խաղացող կայանալու իմունիտետից: Սակայն այն, որ ՄԱՆ-ի դիրքերը թուլացել են Հարավային Կովկասում, դա անհերքելի իրողություն է: