22.11.2024
ԱՄՆ. Կորցնելով տարածաշրջանը
prev Նախորդ նորություն

«Ստրատֆոր». վերլուծությո՞ւն, թե միակողմանի հայացք

Ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի վերջին զեկույցը առ այն, որ Բելառուսը և Հայաստանը հնարավոր է վերանայեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, ցցուն օրինակ է, թե ինչպես կարելի է բավականին վիճահարույց փաստերի վրա հիմնված իրավիճակային վերլուծությունը ներկայացնել որպես պետությունների քաղաքական կողմնորոշումների «տեկտոնական փոփոխությունների» մասին ֆունդամենտալ աշխատանք:

Հետազոտական այս կենտրոնի փորձագետները, ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, իրենց վերլուծությունը կառուցում են բոլորովին վերջերես տեղի ունեցած իրադարձությունների հիմա վրա՝ առանց խորամուխ լինելու պատմության մեջ: Նրանք մոռանում են, որ հայ-ռուսական և ռուս-բելոռուսական հարաբերությունները ունեն երկար տարիների պատմություն և զարգացման ուրույն ներքին դինամիկա: Այս առումով անցկացնել զուգահեռներ երկու երկրների՝ Ռուսաստանի հանդեպ ունեցած վերաբերմունքի կամ քաղաքականության միջև, մեղմ ասած կոռեկտ չէ:

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չբացառեց, որ Բելառուսը կարող է դուրս գալ Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությունից, եթե համաձայնությունները չպահպանվեն, բայց միաժամանակ ընդգծեց, որ Ռուսաստանի հետ ինտեգրումը խորն է ու ամուր: Իսկ Հայաստանը աճող դժվարությունների է հանդիպում Ադրբեջանի հետ հակամարտությունում Լեռնային Ղարաբաղի պատճառով, որտեղ Ռուսաստանը առանցքային դերակատարություն ունի: Երկու երկրներն էլ հավանաբար կպահպանեն Ռուսաստանի հանդեպ իրենց ռազմավարական կողմնորոշումը, բայց Բելառուսն ու Հայաստանը շարունակաբար կվերագնահատեն իրենց դիրքորոշումը, կապված այն բանի հետ, թե Մոսկվայի ու Արևմուտքի միջև պայքարը ինչի կհանգեցնի», - նշում են կենտրոնի փորձագետները:

«Ստրատֆոր» վերլաուծական կենտրոնի զեկույցում փաստերի բավական հախուռն ընտրանք է կատարված: Փաստերի վիճահարույց ընտրանքի հիման վրա կատարած իրավիճակային վերլուծությունը բերում է այն մտքին, որ տեքստում փորձ է արված խառնել ճիշտն ու սխալը, թացն ու չորը:

Բելոռուսի և Հայաստանի ընդհանրությունը հատկապես Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններում կայանում է հետևյալում: Երկուսն էլ բավական մեծ տնտեսական, քաղաքական և ռազամակ կախվածության մեջ են գտնվում Ռուսաստանից: Հայաստանն ու Բելոռուսը նման են միմյանց թերևս միայն տնտեսությամբ, քանի որ երկու երկրներում էլ չկա նավթ: Նրանք կախվածության մեջ են գտնվում Ռուսաստանի սպառման շուկայից և արտաքին տրանսֆրտներից՝ լինեն դրանք մասնավոր դրամական փոխանցումների, թե ներդուրմների տեսքով:

Ինչ վերաբերում է Բելոռուսին, ապա կլինի Ուկրաինական ճգնաժամ, թե ոչ, Մինսկը, հաշվի առնելով իր կախվածության աստիճանը ՌԴ-ից, համենայնդեպս միջնաժամկետ հեռանկարում դժվար թե փոխի իր մոտեցումները Մոսկվայի նկատմամբ: Բելոռուսնի նախագահի էմոցիոնալ հայտարարություները ոչ այլ ինչ են, քան Ռուսաստանի հետ քաղաքական առևտրում խաղադրույքները բարձրացնելու փորձ: Այստեղ որևէ նորություն չկա: «Նեղացկոտ սիրուհու» ոճը Ռուսաստան-Բելոռուս հարաբերություններում շարունակվում է ավելի քան 20 տարի: Այդ ընթացքում Մինսկը հասցրել է գժտվել Արևմուտքի գրեթե բոլոր պետությունների հետ, բայց Մոսկվայի հետ շարունակում է նույն տոնայնությամբ խոսել: Սա ուղղակի Բելոռուսի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում սեփական կենսակերպի պաշտպաման բանաձևն է:

Հայաստանի հետ կապված «Ստրատֆորի» փորձագետները ի սկզբանե նշում են, որ Երևանը կզգուշանա շատ հեռու մնալ Ռուսաստանից, քանի որ «Ռուսաստանի ռազմական աջակցությանը Հայաստանի համար ծայրահեղ կարևոր է»: Սակայն դրանից հետո, բարդ է հասկանալ՝ ինչո՞ւ, փորձագետները գալիս են ենթադրական եզրակացության, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության շարունակումը կամ սրվելը, ինչպիսիք են ադրբեջանական զորքերի պնդումները, թե հունվարի 29-ին հայկական անօդաչու թռչող սարք են խփել, կարող է փորձաքար դառնալ Ռուսաստանի հանդեպ Հայաստանի դիրքորոշման համար»։

Իրականում թե Հայաստանը, թե Հարավային Կովկասի մյուս երկրները Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացման այլ դինամիկայի մեջ են, հատկապես՝ Վրաստանում իշխանափոխության, Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու և Ադրբեջանում արևմտյան իրավապաշտպան կառույցների գրասենյակների դեմ պետական մեքենայի արշավի ֆոնին: Այդ մասին մանրամասն ներկայացված է Verelq-ի խմբագրության վերլուծական խմբի աշխատանքում: