ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին հետ կանչեց Ազգային ժողովից Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում 2009 թ.-ին Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների կողմից նախաստորգրած երկկողմ հարաբերությունների հաստատման և թուրքական կողմի նախաձեռնությամբ 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանի բացման մասին արձանագրությունները:
Հայկական կողմն արձանագրությունների հետկանչի քայլը բացատրում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին «նոր թափ ստացած ժխտողականությամբ և պատմության խմբագրման քաղաքականությամբ»: Բացի այդ բավական երկար ձգվեց արձանագրությունների վավերացման համար պայմանավորված «ողջամիտ ժամկետը»: Հինգ տարուց ավել է արձանագրությունները գտնվում են երկու երկրների խորհրդարաններում, բայց դեռ չեն վավերացվել:
Մի շարք պատճառներով, այդ թվում Բաքվի կտրուկ արձագանից հետո, Անկարան արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Երևանը մերժեց այդ դիրքորոշումը: Հարաբերությունների կարգավորման գործընթացը արգելակվեց: Թուրքագետները բազիցս նշել են, որ հայ-թուրքական հարաբերություններում տեղի են ունեցել փոփոխություններ, և այդ արձանագրություները կենսունակ չեն ու չեն կարղ հիմք հանդիսականալ կողմերի միջև հարաբերությունների զարգացման կամ դիվանագիտական կապերի հաստատման համար:
Պաշտոնական Երևանը տարբեր պատճառաբանություններով պահում էր այդ փաստաթղթերը խորհրդարանի օրկարգում: Այս իմաստով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին արձանագրությունների՝ ԱԺ օրակարգից դուրս բերելը, ըստ փորձագետների, հայ-թուրքական հարաբերություններում առաջխաղացման բացակայության պաշտոնական արձանագրումն է: Սակայն միևնույն ժամանակ այս քայլը կարելի է համարել նաև ներքաղաքական ենթատեքստ ունեցող ժեստ:
Այն, ըստ էության, ուղղված է ի սկաբանե արձանագարությունների վավերացման դեմ պայքարող և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից հետո իշխող կոալիցիայից դուրս եկած Հայ հեղափոխական դաշնակցությանը: Վերջինս, լինելով ընդդիմություն, ներկայում համգործակցում է իշխանության հետ սահմանդրական բարեփոխումների իրականացման հարցում, և տարբեր վերլուծաբանների կարծիքով կարող է կոալիցիա կազմել իշխող Հանրապետական կուսակցության հետ, կամ գոնե սատարել վերջինիս: ՀՅԴ-ի գործոնը կարևոր է իշխանությունը համար երկու ասպեկտով:
Առաջին՝ սահմանդրական բարեփոխումների իրականացման համար Հանրապետական կուսակցությունը լայն քաղաքական և հանրային կոնսոլիդացիայի կարիք ունի: Սա կարևոր հանգամանք է, հատկապես երբ իրավիճակը քաղաքական դաշտում կտրուկ սրվեց նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ուղղված աղմկահարույց ելույթից, և ապա վերջինիս պատասխանից հետո: Իշխանությունը դաշնակինցերի և ներքին կայունության ապահովման խնդիր ունի:
Երկրորդ՝ Դաշնակցության գործոնը կարևոր է Հայաստանի քաղաքական էլիտայի համար, քանի որ ՀՅԴ-ն բավականին ամուր դիրքեր ունի հայկական սփյուռքում, իսկ այդ շրջանակներում վերջերս իշխանության դեմ արշավ էր սկսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցութունը:
Նախագահի քայլից հետո Դաշնակցության դրական արձագանքը իրեն երկար սպսել չտվեց: «Նախագահի որոշումն արձանագրություններն ամբողջությամբ վնասազերծելու ուղղությամբ ճիշտ քայլ է, ողջունելի է, բայց ոչ բավարար, որովհետև, տակավին, այդ արձանագրություններն իրավականորեն կենդանի են, Հայաստանի շահերի տեսանկյունից իրենց մեջ պարունակում են վտանգներ: Այսինքն ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց անհրաժեշտ է արձանագրությունների տակից հետ վերցնել ստորագրությունները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Մյուս կողմից, Երևանի քայլը հետաքրքրական է միջազգային և տարածաշրջանային քաղաքականության ենթատեքստում: Երևանը հետ կանչեց արձանագրութունները Ազգային ժողովից, չնայած մինչ այդ բազմիցս ամենաբարձր մակարդակում ընդդիմության ներկայացուցիչների հարցերին ի պատասխան ասվում էր, որ Հայաստանը հետ չի կանչում արձանագրությունները` գործընթացում միջնորդ հանդես եկած միջազգային գործընկերների նկատմամբ վերաբերմունքից:
Գործընթացը նախաձեռնել էին Ամերիկայի Միացյալ Նահանգները, սակայն նրանում մասնակցում էին նաև Եվրոպական միութունը և Ռուսաստանը: Բանակցություննրը կողմերի միջև ընթացել էին Շվեյցարիայում:
Այս տեսանկյունից Հայաստանի քայլն արձանագրում է նաև Արևմուտքի կողմից հովանավորած և նախաձեռնած հայ-թուքական հարաբերությունների կարգավորման գարծընթացի ձախողումը և ավարտը: Փաստորեն ՆԱՏՕ-ի գծով Թուքիայի դաշնակից ԱՄՆ-ն և Եվրոպական միության շատ ազդեցիկ երկրներ չկարողացան ներազդել Անկարայի վրա այնպես, որպեսզի վերջինս ապաշրջափակեր Հայաստանը: Այս քայլը կտրուկ կփոխեր Հայաստանի շուրջ առկա անվտանգային միջավայրը և շեշտակիորեն կթուլացներ լարվածությունը տարածաշրջանում:
Հենց ԱՄՆ և Եվրամիության կողմից հայ-թուրքական սահմանի բացման, դոնորների կոնֆերանսի հրավիրման, զենքի և անվտանգության երաշխիքների տրամադրման մասին ուղղակի խոսակցություններից այն կողմ չանցնող հայտարարությունների պատճառով Հայաստանը 3,5 տարի Եվրամիության հետ Ասոցիացիայի պայմանագրի շուրջ բանակցելուց հետո ընտրեց Եվրասիական տնտեսական միություն մտնելու ուղին: Այս իմաստով Հայ-թուրքական արձանագրությունների խորհրդարանից հետկանչը ոչ միայն երկկողմ հարաբերություների կարգավարման չհաջողված փորձի, այլ նաև ավելի լայն իմաստով, Արևմուտքի՝ տարածաշրջանայաին քաղաքականության ձախողման արձանագրումն է: