7.11.2025
Խաղաղությունը պետք է ունենա հենարան՝ ազգ, արժանապատվություն և պետականություն
prev Նախորդ նորություն

Հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակության համար

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս նոյեմբերի 6-ին` ժամը 13-ին, Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդը:


«Հոկտեմբերի 30-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք»,- նշվում է հաղորդագրությունում։


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 


 

Վահան Քերոբյանին մեղսագրում են հանցավոր կազմակերպությանը մասնակցություն. ՔԿ
Հաջորդ նորություն next