7.11.2025
ՀՀ նախագահը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
prev Նախորդ նորություն

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոցը փոխվել է

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոց է ընտրվել 2 ամիս տնային կալանքը:

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 7-ին ձերբակալվել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»,- հայտնել էր կոմիտեն:

ՊԵԿ նախկին նախագահը կալանավորվել էր օգոստոսի 8-ին՝ երկամսյա ժամկետով:


 

Միհրան Պողոսյանն ընդդիմությանն ուղղված առաջարկ ունի
Հաջորդ նորություն next