4.11.2025
Հայաստանը պատրաստակամ է աջակցել Միջին Արևելքում խաղաղության հաստատմանը
prev Նախորդ նորություն

Էրդողանին հրավիրել եմ Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Ճիշտ չի լինի, որպեսզի մեկնաբանեմ Էրդողանի այցը Երևան, կարող եմ ասել, որ պաշտոնապես հրավիրել եմ և հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի: Այս մասին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները գտնվում են ճիշտ ուղու վրա։


Նա ասաց, թե վերջին իր այցը Թուրքիա շատ հաջող է համարում։


Նշենք, որ 2026թ. մայիսին ՀՀ-ում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը:

Լոռու մարզի Օձուն բնակավայրում 4 հա հող վերադարձվել է պետությանը. Գլխավոր դատախազություն
Հաջորդ նորություն next