4.11.2025
ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով կարող է երկաթուղային փոխադրումներ իրականացնել դեպի ՀՀ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը պատրաստակամ է աջակցել Միջին Արևելքում խաղաղության հաստատմանը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը մասնակցել է «Իրադրությունը Միջին Արևելքում՝ ներառյալ Պաղեստինյան հարցը» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը:


Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը:


Անանյանը ընդգծելով Միջին Արևելքում խաղաղության հաստատմանը միտված բոլոր կառուցողական ջանքերին աջակցելու հայաստանյան կողմի պատրաստակամությունը, հիշատակել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, ողջունել և մասնակցել է Միջին Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։


 

Էրդողանին հրավիրել եմ Հայաստան. Նիկոլ Փաշինյան
Հաջորդ նորություն next