21.06.2026
Սևանի մասին Ալիևի հայտարարության շուրջ
prev Նախորդ նորություն

Ժամանակն է գործել

«Ադրբեջանը երբեք չի հանդուրժի իր հողերի վրա երկրորդ հայկական պետության ստեղծումը։ Հայկական պետությունը հիմնադրվել է պատմականորեն ադրբեջանական հողերի վրա։ Էրիվանի խանությունը, Զանգեզուրը, Գյոյչան՝ սրանք բոլորը մեր պատմական հողերն են։ Ոչ ոք չի մոռացել, որ Էրիվանը 1918 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կողմից նվիրաբերվել է Հայաստանին»։ Սա հատված է Ալիևի՝ 2013 թվականի մարտի 19-ի ելույթից։ Այսինքն՝ այս ելույթը նա ունեցել է 12 տարի առաջ։ Այդ ժամանակ Արցախը մեր վերահսկողության տակ էր, Սևանն էլ, Սյունիքն էլ պաշտպանված էին՝ հենց Արցախով։ Արցախը Հայաստանի թիկունքն էր։


Այս ելույթից անցավ 7 տարի, Ալիևը հարձակվեց Արցախի վրա։ Դրանով էլ չբավարարվեց, դրանից հետո իրականացրեց էթնիկ զտում։ Արցախում այլևս հայ չի ապրում։ Հիմա եկել է, նորից նույն ելույթն է ունենում ու նորից մեզ նույն բանն է ասում, ինչ ասել է 12 տարի առաջ։ Ասում է՝ ես իմ պլաններից չեմ հրաժարվել, հատկապես հիմա, երբ այլևս ՀՀ-ն Արցախով պաշտպանված չէ։ Իհարկե, ոմանք էլ կխաբեն իրենց «ներքին լսարանի համար է ասում» հեքիաթներով, բայց Ալիևի քաղաքականությունը կառուցված է հենց այն բանի վրա, ինչ ինքը ասում է ներքին լսարանի համար։


Այսպիսով, Ալիևը ջարդում է «Արցախը տաք, հանգիստ ապրեք» անհեթեթ թեզը, անկեղծորեն վերահաստատում է իր առաջիկա պլանները։ 12 տարի մեզ սա է ասում, այդ ընթացքում ՀՀ-ում տարբեր իշխանություններ են փոխվել, բայց լայն հանրային առումով չի եղել գիտակցում՝ սա լուրջ է, սա պետք է հասկանալ ու ԿԱՆԽԵԼ։ Հիմա կարող ենք ևս պայմանական 12 տարի «խախանդ» նստել, բայց հետո, որ գա իր զավթողական ծրագրերը իրագործելու, չասեք՝ չի ասել։ Ասել է, հասկանալ է պետք ու ԳՈՐԾԵԼ ժամանակին, ոչ թե նստել թախտին ու սպասել բախտին, իսկ հետո «վայ-վույը» կապել ու փրկություն փնտրել ԱՄՆ-ի, ՌԴ-ի կամ Իրանի մեջ։


Չէ, մեր հարցը լուծողը մենք ենք, և մենք կարող ենք մեր ներուժով լուծել հարցը՝ կանխել պատերազմը ու ունենալ իրապես երկարաժամկետ կայունություն ՀՀ-ի համար։ Այս խնդիրը պետք է լուծի գալիք իշխանությունը, որը չի կարող լինել, կներեք բառիս համար, «չմո» ու Ալիևի կամքի կատարումը պարտադրել որպես «բացառիկ խաղաղություն»։ Տենց չի աշխատում։ 12 տարի առաջվա ելույթը և այդ արանքում ընկած շատ դաժան զարգացումները ապացուցում են դա։


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան


 

Կարճ ժամանակ պահանջվեց, որ Փաշինյանն ու Ալիևը պայթեցնեն խաղաղության փուչիկը
Հաջորդ նորություն next
 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն