23.11.2024
Ալիևը մեկնում է Քաթար ռազմավարական դաշինքի հետևից
prev Նախորդ նորություն

Թուրքիան անհանգստացած է Սիրիայի տարածքում Իրանի զինվորականների ներկայության կապակցությամբ

Թուրքիան անհանգստացած է Սիրիայի տարածքում Իրանի զինվորականների ներկայության կապակցությամբ, չնայած նրանք այնտեղ են գտնվում տեղի իշխանությունների հրավերով: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:

Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իրանը Թուրքիայի կարևոր հարևանն է, բայց Անկարան մտադիր չէ անտեսել տարածաշրջանում իր հեղինակությունն ամրապնդելու Իրանի ձգտմանը:

«Փոխարենը Թուրքիային գովաբանելը, նրանք քննադատում են մեզ, որին մենք ուշադրություն չենք դարձնում… Մենք լուրջ պայքար են մվում հանուն ազգային անվտանգության, տարածաշրջանի ապագայի և սիրիացի ժողովրդի»,-ասել է Էրդողանի մամուլի քարտուղարը՝ անդրադառնալով Թուրքիայի հասցեին ուղղված Իրանի քննադատություններին, որոնք վերաբերում են ահաբեկչության դեմ պայքարին: