23.11.2024
Թուրքիայի ՊՆ. Սիրիացի քրդերի հարցում ՌԴ հետ տարաձայնություններ կան
prev Նախորդ նորություն

Ալիևը մեկնում է Քաթար ռազմավարական դաշինքի հետևից

Փետրվարի 26-27–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնում է պաշտոնական այցով Քաթար։ Այդ երկրում Ադրբեջանի դեսպան Թոֆիկ Աբդուլաևը հայտարարել է, որ այցն ունի կարևոր նշանակություն ու միտված է ռազմավարական կապերի հաստատմանը, փոխանցում է «Ալ–Շարղ» քաթարական թերթը։

Նա նշել է, որ դա լինելու է Ալիևը երկրորդ այցը Քաթար`առաջինը տեղի է ունեցել 2004թ.–ին։ Քննարկվելու է երկկողմ տնտեսական, քաղաքական, էներգետիկ, զբոսաշրջային կապերի ընդլայնման հարցերը։

Աբդուլաևն անդրադառմալով Քաթարի շեյխ Թամիմ բին Համադա Ալ–Թանիի 2016թ.–ին Բաքու կատարած այցին նշել է, որ այդ այցն ամրապնդել է երկկողմ եղբայրական կապերը։

Ալիևը Բաքվում Քաթարի շեյխի հետ հանդիպմաը կոչ է արել տնտեսական կամուրջ կառուցել երկրների միջև ու բարձրացնել քաղաքական հարաբերությունների մակարդակը։

Բանակցությունների արդյունքով Բաքուն ու Դոհան ստորագրել են միջպետական ութ համաձայնագրեր, փոխանցում է rg.ru կայքը։
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահի Մուստաֆաևը Բաքվում Քաթարի դեսպան Յուսիֆ բին Հասան ալ–Սաի հետ քննարկել են համետեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու հարցերը։

2016թ.–ին երկկողմ ապրանքաշրջանառությունը Քաթարի հետ կազմել է 129,55 հազար դոլար։ Դեսպանը վստահություն է հայտնել, որ քաթարական բիզնեսը լավ հեռանկարներ ունի Ադրբեջանում, մասնավորապես ոչ նավթային ոլորտում։Դեսպանը կարևորել է նաև Բաքվի ու Դոհայի միջև ուղիղ չվերթների առկայությունը։