22.11.2024
Հասան Ռոհանի. Իրանը շարունակելու է աջակցել Սիրիային
prev Նախորդ նորություն

Թուրքիայի ՊՆ. Սիրիացի քրդերի հարցում ՌԴ հետ տարաձայնություններ կան

Մոսկվան չի կիսում Անկարայի դիրքորոշումն, ըստ որի սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերը կապված են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

«Լսել եմ ռուսական կողմի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ն կարող է աշխատել Թուրքիայի հետ սիրիական Ռաքքայի ուղղությամբ... Սակայն, որքան տեսնում եմ, Ռաքքայի ազատագրումով այժմ ավելի շատ հետաքրքրված է կոալիցիան: ՌԴ շահերը Հալեպում և Սիրիայի արևմուտքում են: Սխալ է օգտագործել սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը մեկ այլ ահաբեկչկան կազմակերպության դեմ պայքարում: Մենք բացատրում ենք Ռուսաստանին, որ սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը նույն ՔԱԿ-ն է, բայց չեմ կարող ասել, թե մեզ լավ են հասկանում»,-ասել է Իշիկը NTV-ի եթերում։

Նա հավելել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումը Սիրիայի հարցում ավելի մոտ է Թուրքիայի շահերին, քան նախկին նախագահ Բարաք Օբամայիվարչակազմինը: