23.11.2024
Փորձագետ. Ադրբեջանը շեշտը դնում է տարանցման եկամուտների վրա
prev Նախորդ նորություն

Հասան Ռոհանի. Իրանը շարունակելու է աջակցել Սիրիային

Իրանը շարունակելու է աջակցել Սիրիային`մինչև ահաբեկչության դեմ վերջնական հաղթանակը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին`Սիրիայի խորհրդարանի ղեկավար Հադիե Աբբասի հետ հանդիպմանը։

Նա նշել է, որ վերջին ամիսներին դրական տեղաշարժեր են նկատվում Սիրիայում ու Թեհրանը պատրաստ է շարունակել աջակցել Սիրիային, փոխանցում է ТАСС–ը։

Իր հերթին, Աբբասը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարում հաջողությունները գրանցվել են շնորհիվ Իրանի։ Նա կոչ է արել հետագայում նույնպես ամրապնդել Թեհրանի ու Դամասկոսի կապերը։

Մերձավոր Արևելքում Իրանը համագործակցում է Սիրիայի հետ, որպես իր նահանգներից մեկի հետ։ Իրանցիները փրկել են Ասադին տապալումից և այժմ կարծում են, որ կարող են օգնել իրենց սիրիական տնտեսության օգնությամբ։ Այդ մասին հայտարարել է Քարնեգի ինստիտուտի փորձագետ Սաջադ Քարիմը։

Սիրիան իր այսօրվա վիճակով «շահում» է Իրանի համար։ Իրանը նպատակ ունի Իրաքի հյուսիսով իր վերահսկողության տակ գտնվող միջանցքի ստեղծել դեպի Սիրիա և ելք ունենալ դեպի Միջերկրական ծով, փոխանցում է politeka.net–ը։

Սիրիայի խորհրդարանի խոսնակ Հադիե Հալաֆ Աբբասը բարձր է գնահատել Թեհրանի`ահաբեկչության դեմ պայքարում սիրիական բանակին ու կառավարությանը ցուցաբերած աջակցությունը։ Նա նշել է, որ հաղթանակներով Սիրիան պարտական է Իրանին, փոխանցում է Fars News–ը։

Սիրիայում Իրանի շահերի սպասարկող է համարվում լիբանանյան Հզբոլահ շարժումը, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենակազմակերպված ռազմա–քաղաքական միավորումը։ Այսօր Հզբոլահը հանդես է գալիս Բաշար Ասադի կողմից։ Երկու տասնամյակ Հզբոլահը ռազմա–տեխնիկական աջակցություն էր ստանում Ասադի հորից`Հաֆեզ Ասադից։ Այժմ էլ Հզբոլահը պաշտպանում է Ասադի ռեժիմը`պայքարելով տարբեր սունիական ծայրահեղական խմբավորումների դեմ, փոխանցում է topwar.ru կայքը։

Սիրիան ու Հզբոլահը`Իրանի «դիմադրության առանցքի» կարևոր տարրերն են ընդդեմ ԱՄՆ–ի ու Իսրայելի։ Հզբոլահի զենքերի մեծ մասը առաքում է Իրանը`Դամասկոսի օդանավակայանի միջոցով ու Ասադի տապալման դեպքում այդ «կամուրջը» կփլուզվի, փոխանցում է carnegie.ru կայքը։

Իրանը Սիրիային վաղուց նավթ է առաքում ցածր գներով, իսկ 2011թ.–ից`հակամարտության սկզբից ի վեր Թեհրանն ավելի քան չորս միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին։ Պետական ԶԼՄ–ների տվյալներով, Իրանը ամսեկան 700 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Սիրիային։