25.11.2024
Կարեն Կարապետյան. Վերին Լարսին այլընտրանք կլինի
prev Նախորդ նորություն

Սպառազինությունների մրցավազք. Հայաստանը ադրբեջանական «քանակին» կպատասխանի որակով

ՀՀ–ի կառավարությունը հասկացել է, որ պարտվել է սպառազինությունների մրցավազքում Ադրբեջանին և նրանք ստիպված կլինեն վերադարձնել Լեռնային Ղարաբաղը։ Այդ մասին Echo.az–ին հայտնել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։

Նա նշել է, որ Ադրբեջանը գնում է ոչ միայն ռուսական զենքեր, այլ նաև սպառազինություններ է ձեռք բերում Իսրայելից, Պակիստանից, ԱՄՆ–ից,Բելառուսից։ Ադրբեջանը գնել է С-300 համակարգեր, Т-90 տանկեր, հրետանային համակարգեր և, նրա խոսքով, «մենք լավ կյանքից չենք միլիարդավոր դոլարներ ծախսում սպառազինությունների վրա։ Այդ գումարները Բաքուն կուղղեր առողջապահությանը, կրթությանը և այլն, եթե ադրբեջանական հողերը չլինեին օկուպացիայի տակ»։ Նա հիշեցրել է նաև, որ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելացել է ավելի քան քսան անգամ։

Փորձագետ նշել է, որ Ադրբեջանի ռազմական ներուժը շուտով էլ ավելի կմեծանա։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ Զինված ուժերի մարտունակության հարցին, նշել է, որ համակարգի որակը Հայաստանում շատ բարձր է, Հայաստանի զինված ուժերի սպայական կազմը և բոլոր այն մարդիկ, ովքեր ներգրավված են զինված ուժերի կառավարման համակարգի մեջ, անցել են շատ լուրջ մարտական ուղի, ունեն ակադեմիական ռազմական կրթություն, և ես վստահ եմ, որ տարածաշրջանը ճանաչող փորձագետների համար գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստվածության աստիճանը նկատելիորեն գերազանցում է ‹‹մարտունակ›› պարզունակ բնորոշումը: Այսինքն, զինված ուժերը պատրաստ են ավելիին, քան ուղղակի մարտունակության նիշն է:

«Մենք գտնում ենք, որ պաշտպանության կազմակերպման գործում շատ ավելի կարևոր է նախապատվությունը տալ ոչ թե քանակին, այլ որակին: Եվ դա, մասնավորապես, վերաբերում է սպառազինության գնման համակարգին, գործընկերների որոնման արդյունավետությանը և այնպիսի զինատեսակների ներդրմանը, որոնք հնարավորություն ունեն համարժեք արձագանքել առկա վտանգներին և սպառնալիքներին»,–հավելել է նա: