22.04.2025
Թբիլիսին ռացիոնալացնում է իր հարաբերությունները Մոսկվայի հետ. Մարգվելաշվիլի
prev Նախորդ նորություն

Կարեն Կարապետյան. Վերին Լարսին այլընտրանք կլինի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում, հայտարարել է, որ վրաց գործընկերոջ հետ պայմանավորվել է Վերին Լարսի այլընտրանքի հարցում:

«Եթե ձեզ հետաքրքրում է` լինելո՞ւ է, արդյոք, այլընտրանք Լարսին, ապա կարող եմ հավաստիացնել, որ լինելու է: Մնացածի մասով դեռ փակագծերը չեմ բացի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կարապետյանը` ընդգծելով, որ վրացական կողմի հետ համաձայնության են եկել ինչպես Լարսի, այնպես էլ էներգետիկ միջանցքի հարցում:

Ընդհանուր առմամբ Հայաստանի վարչապետը իր այցը Վրաստան արդյունավետ և կառուցողական է գնահատել: Նրա խոսքով` ամբողջությամբ կատարվել է այն ծրագիրը, որով մեկնել է Վրաստան:

Սպառազինությունների մրցավազք. Հայաստանը ադրբեջանական «քանակին» կպատասխանի որակով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան