25.11.2024
Փորձագետ. Ասադին հեռացնելու հարցը կորցրել է իր ակտուալությունը
prev Նախորդ նորություն

Թբիլիսին ռացիոնալացնում է իր հարաբերությունները Մոսկվայի հետ. Մարգվելաշվիլի

Վրաստանը սկսել Է ռացիոնալ հարաբերությունների ռազմավարություն իրականացնել Ռուսաստանի հետ երկու երկրների երխոսության մեջ լարվածությունը հաղթահարելու համար: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որը պլանավորում Է մոտ ժամանակներս պաշտոնական այցով ժամանել Բելառուս:

«Մենք ռացիոնալ հարաբերությունների ռազմավարություն ենք սկսել Ռուսաստանի հետ, որոնք նվազագույնի կհասցնեն լարվածությունը պետությունների երկխոսության մեջ: Այդ համատեքստում մենք որոշել ենք, որ իմաստ ունի խոսել այն հարցերի մասին, որոնց շուրջ մենք մեծ տարաձայնություններ չունենք, խոսքը վերաբերում Է մշակութային, հումանիտար հարցերին, առևտրին»,- ասել Է Մարգվելաշվիլին:

Նա նշել Է, որ այդ գործընթացում կան դրական արդյունքներ, վրացական արտադրանքը վերադարձել Է ՌԴ-ի շուկա, ռուս գործարարները ներդրումներ են անում Վրաստանում, ակտիվորեն երկիր են ժամանում ռուս զբոսաշրջիկները: «Մենք ուրախ ենք դրա համար»,- ասել Է նա:

«Մենք կարծում ենք, որ ինչ-որ մի պահի ռուս քաղաքական գործիչների հետ երկխոսությունը կհիմնվի հենց Վրաստանի ու Ռուսաստանի շահերի, տարածաշրջանի շահերի վրա, այլ ոչ թե քաղաքական առճակատման վրա: Կարծում եմ, որ վեջիվերջո ռուս քաղաքական գործիչները կհասկանան դա, կհարգեն մեր երկրի ինքնիշխանությունը, այդժամ մենք կկառուցենք բարիդրացիական հարաբերություններ»,- հավելել Է Վրաստանի նախագահը։