25.11.2024
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Ադրբեջանի հարձակման փորձի մասին
prev Նախորդ նորություն

ՊՆ. Ադրբեջանը կորցրել է մինչեւ 7 զինվոր (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հայտնել է, որ այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։

«Հակառակորդը կրել է շուրջ 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ Զինված ուժերի կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ Հայկական կողմում վիրավորներ չկան»,- ասել է խոսնակը: Նա նկատել է, որ նման իրավիճակում դիրքերի կորստի մասին խոսելն ու այլ ապատեղեկատվություն տարածելը տեղին չէ:

Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակումը կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա կորուստներ է կրել և հետ շպրտվել: Հայկական կողմը զոհեր չունի: Այս մասին հայտնել էր Արցախի ՊԲ-ը:

«Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում և ապատեղեկատվություն տարածում: Անցած գիշերվա կորուստներից հետո կրկին ապակողմնորոշելով սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը, ադրբեջանական ղեկավարությունը խոսում է հայկական կողմի «հարձակումների» մասին», - ասված է ՊԲ հաղորդագրության մեջ: