25.11.2024
ՊՆ. Ադրբեջանը կորցրել է մինչեւ 7 զինվոր (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Միջնորդները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին թույլ տալ դուրս բերել զոհվածների մարմինները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր հանդես են եկել հայտարարությամբ փետրվարի 25-ի վաղ առավոտյան ղարաբաղյան հակամարտության Շփման գծում մարդկային զոհերի պատճառ դարձած նոր բախումների վերաբերյալ:

«Համանախագահները կոչ են անում կողմերին՝ Շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում և թույլ տալ դուրս բերել զոհվածների մարմինները, ինչպես պայմանավորվել են նախօրեին՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ», - ասված է հայտարարությունում:

Համանախագահները նաև կողմերին հիշեցնում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց պարտավորվածությունների մասին:

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդել էր միանգամից երկու ուղղությամբ ադրբեջանական կողմի հարձակումների մասին, որոնք կասեցվել են Պաշտպանության բանակի կողմից։ Ղարաբաղի ռազմական գերատեսչության վկայությամբ՝ զոհված ադրբեջանցիների մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում։

Ավելի ուշ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածած հաղորդագրությամբ հաստատել էր շփման գծում գիշերը տեղի ունեցած ծանր մարտերը և ադրբեջանական զինված ուժերի կրած կորուստները։