25.11.2024
Միջնորդները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին թույլ տալ դուրս բերել զոհվածների մարմինները
prev Նախորդ նորություն

Իրանի դեմ «ալյանս» է ձևավորվել. Թեհրանի միակ հույսը ՌԴ–ն է

Իրանի դեմ ձևավորվում է մերձավորարևելյան երկրներից բաղկացած միասնական դաշինք, որը պնդում է Թեհրանի «ապակայունացնող դերի» վրա տարածաշրջանում: Այդ կոալիցիայի մեջ են մտնում Իրանի հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդներ`Իսրայելն ու Սաուդյան Արաբիան։ Սակայն Թեհրանին պետք է մտահոգի այն հանգամանքը, որ այդ կոալիցիային ցանկանում է անդամակցել նաև Թուրքիան։

Վերջերս Թուրքիան իր շիական հարևանի դեմ սկսել է կտրուկ հայտարարություններով հանդես գալ, ինչից մինչ այդ խուսափում էր, փոխանցում է EADaily-ն: Թուքրիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօլուն Մյունխենում հայտարարել է, որ Իրանը «ապակայունացնող» դերակատարում ունի աշխարհի տարբեր անկյուններում, որի տակ հաճախ հասկանում են `Սաուդյան Արաբիան, Լիբանանը, Իսրայելը, Սիրիան, Իրաքը, Եմենը։

Իրանին զսպելու ամերիկա–իսրայելական կոնսենսուսին զուգահեռ, Թուրքիան սկսել է բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ։ Էրդողանը մերձավորարևելյան շրջագայության ընթացքում այցելել է նաև Էռ–Ռիյադ։ Կոնսենսուս է ձեռք բերվում հակաիրանական հենքի վրա։
Թեհրանը միշտ սիմետրիկ է պատասխանում այդպիսի մարտահրավերներին։

Առկա սպառնալիքները ստիպում են Իրանին խորացնել հարաբերությունները ՌԴ–ի հետ։ Այլ այլընտրանք Իրանը չունի`գոյություն չունի այլ գերտերություն, ով կզսպեր Թուրքիայի «տաք գլուխներին»։