Անկարան կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և թույլ չի տա Սիրիայի հյուսիսում կանտոնների միջև միջանքցի ստեղծումը, որը կվերահսկի քրդական Ժողովրդական միություն կուսակցությունը։ Այդ մասին ասված է Թուրքիայի ԱԱԽ–ի նիստի արդյունքներով հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости–ին։ «Սիրիայի հյուսիսում շարունակվում է Եփրատի վահան գործողությունը, որի նպատակն է ապահովել Թուրքիայի սահմանների անվտանգությունը ԻՊ–ից և այլ ահաբեկչական խմբավորումներից։ Թուրքիան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և թույլ չի ահավեկչական կազմակերպություններին ու քրդական ինքնապաշտպանական ուժերին միջանցք ստեղծել Սիրիայի հյուսիսում»,– ասված է փաստաթղթում։