25.11.2024
Մեհրիբան Ալիևան` առաջին փոխնախագահ. Ադրբեջանում ամրապնդվում է ընտանեկան–կլանային իշխանությունը
prev Նախորդ նորություն

Իսրայելն ու Թուրքիան ընդլայնում են տնտեսական կապերը

Իսրայելը որոշում է կայացրել թուրք գործարարներին տրամադրել եռամյա բազմակի օգտագործման վիզաներ։ Այդ մասին հայտարարել է Ստամբուլում Իսրայելի հյուպատոս Շաի Քոենը։

CNN Türk–ի փոխանցմամբ, թուրք–իսրայելական բիզնես–ֆորումի ընթացքում հյուպատոսը նշել է, որ Իսրայելը նորարարություններ է մտցնում իր վիզային քաղաքականությունում։

Թուրքիան եւ Իսրայելը նախկինում ռազմավարական գործընկերներ էին, սակայն երկու երկրների հարաբերություններում լարվածություն առաջացավ 2010 թվականին, այսպես կոչված, «ազատության նավատորմի» հետ կապված միջադեպի պատճառով, որի արդյունքում 9 թուրք նավաստի զոհվեց:

Հարաբերությունների կարգավորման համար Անկարան իսրայելական կողմից պահանջում էր ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաեւ վերացնել Գազայի հատվածի շրջափակումը:

2017թ.–ին Թուրքիայի հանգստավայրեր կարող է այցելել 400 հազար իսրայելցի զբոսաշրջիկ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի հյուրանոցային համակարգի ասոցիացիան(TÜROB), փոխանցում է Анадолу–ն։

Նշվում է, որ նախորդ տարի դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը կրճատվել է 30 տոկոսով, սակայն իսրայելցիների հոսքը դեպի թուրքական հանգստավայրեր աճել է 30 տոկոսով`մինչև 294 հազար մարդ։

Turcas Petrol տնօրենների խորհրդի անդամ և Ադրբեջանում ԱՄՆ–ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Թուրքիան և Իսրայելը ցանկանում են իրականացնել գազամուղի շինարարություն, որը թույլ կտա իսրայելական Լևիաֆան հանքավայրից գազն արտահանել դեպի Եվրոպա`Թուրքիայի տարածքով։

Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Բրենդա Շաֆֆերը հայտարարել է, որ TANAP–ի շինարարությունը թույլ կտա իսրայելական գազը Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական շուկաներ, փոխանցում է 1news.az–ը։