25.11.2024
Ռուսաստանը բացահայտել է С-500 համակարգերի պատրաստման ժամկետը
prev Նախորդ նորություն

Թեհրանը ձգտում է Միջին Արեւելքում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինք կազմել

Թեհրանը ձգտում է Միջին Արեւելքում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինք կազմել: Այս մասին «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

Նա նշել է, որ Թեհրան ու Մոսկվան չունեն տարաձայնություններ միջինարեւելյան օրակարգի առանցքային հարցերում, մանսավորապես, սիրիական հակամարտության կարգավորման գործում:

Իրանը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ Սիրիայում հաստատված զինիադադարի երաշխավորն է, որտեղ արդեն վեց տարի է, ինչ շարունակվում է զինված քաղաքացիական համակարտությունը: Հենց այս երեք պետությունների աջակցությամբ վերջերս Աստանայում առաջին անագամ սիրիական իշխանությունների եւ ընդդիմույան միջեւ տեղի ունեցան ուղիղ բանակցություններ:

Լարիջանին նաեւ ողջունել է արաբական երկրների, այդ թվում տարածաշրջանում իր գլխավոր հակառակորդի՝ Սաուդյան Արաբիայի հետ ուղիղ երկոսության գաղափարը: «Սակայն նման փոխգործակցությունեը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների», - հավելել է նա:

Սաուդյան Արաբիան դադարեցրել է Իրանի հետ դիվանագաիտական հարաբերություներն այն բանից հետո, երբ Թեհրանում իր դիվանագաիտական ներկայացուցչության վրա հարձակումներ տեղի ունեցան, որոք պայմանավորված էին հայտնի շիա քարոզիչ Նիմրա ան-Նիմրայի մահապատժով:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադել ալ-Ջուբեյրը հրաժարվել է Թեհրանի երկխոսության կոչից՝ անվանելով Իրանը գլոբալ ահաբեկչության գլխավոր հովանավոր եւ Մերձավոր Արեւելքն ապակայունացնող ուժ:

«Իրանը հանդիսանում է աշխարհում ահաբեկչության միակ եւ հիմնական հովանավորը: Թեհրանը նպատակ ունի ոչնչացնել Մերձավոր Արեւելքում հաստատված կարգը... քանի դեռ Իրանը չի փոխել իր վարքագիծը, այդ երկրի հետ համագործակցությունը մնում է բավականին դժվարին», - ասել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը Մյունխենի անվտանգության համաժողովին: