25.11.2024
Ո՞ր պայմաններում ՌԴ-ը կչեղարկի Վրաստանի հետ վիզային ռեժիմը. Լավրով
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը բացահայտել է С-500 համակարգերի պատրաստման ժամկետը

С-500 զենիթահրթիռային համակարգերի առաջին փորձնական տարբերակները պատրաստ կլինեն մինչեւ 2020 թ-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը, գրում է РИА Новости գործակալությունը:

«Այս համակարգի ուղղությամբ մեր աշխատանքներն ընթանում են համաձայն ծրագրի, եւ հույս ունենք փորձնական տարբերակը ստանալ մինչեւ 2020 թ-ը», - ասել է նա:

Անցյալ տարվա ապրիլին ՌԴ Օդատիեզերական ուժերի ՀՕՊ-ի պետ Վիկտոր Գումեննին հայտարարել էր, որ շուտով կստանան С-500 զենիթահրթիռային համակարգերի օրինակները: Նա նշել էր, որ այժմ ավարտվում են փորձա-կոնտրուկտորական աշխատանքները:

С-500 զենիթահրթիռային համակարգերի մշակման գործընթացը սկսվել է 2002-2003 թթ-ին: Համակարգը նախատեսված է մեծ հեռավորության վրա աէրոդինամիկ թիրախների, հիպերձայնային հրթիռների, ցածր բարձրության վրա գտնվող արբանյակների խոցման, ինչպես նաեւ բալիստիկ հրթիռների դեմ պայքարի համար: