25.11.2024
Ռուսաստանի հրթիռները կարող են «պայթեցնել» ԱՄՆ պաշտպանությունը. Ռոգոզին
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. ԱՄՆ–ի ու Իրանի պատերազմն աղետալի կլինի տարածաշրջանի համար

ՌԴ–ի համար ԱՄՆ–ի ու Իրանի միջև պատերազմն աղետալի կլինի, քանի որ Սիրիայում Մոսկվայի ջանքերը կզրոյանան ու ՌԴ–ը կկանգնի երկընտանքի առջև`օգնել դաշնակցին կամ մնալ չեզոք։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատակից Բորիս Դոլգովը։

Ըստ նրա, հենց Իսրայելի ձեռքերով ԱՄՆ–ը կարող է հրահրել այդ հակամարտությունն ու ՌԴ–ը պետք է ճնշումներ գործադրի, որպեսզի դա տեղի չունենա։
Նրա խոսքով, պատերազմի դեպքում Եվրոպա կուղղվեն փախստականների նոր հոսքեր, այս անգամ արդեն Իրանից։ Բացի այդ, ՆԱՏՕ–ի անդամ եվրոպական երկրները ստիպված կլինեն աջակցել Վաշինգտոնի ագրեսիային փոխանցում է kp.ru կայքը։

Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Սեմյոն Բաղդասարովը նշել է, որ ամերիկացիները կարող են հարված Իրանին օդից կամ հրահրել ներքին ապստամբություն`ոչ ավելին։

Նա նշել է, որ Իրանի օկուպացիայի մասին խոսք լինեն չի կարող, քանի որ դրա համար անհրաժեշտ կլինի մեկ միլիոն զինվոր, ինչն անիրատեսական է։

Ըստ նրա, Թեհրանն ամեն ինչ կանի Իրաքում ամերիկյան ազդեցության չեզոքացման համար, ինչպես նաև կակտիվացնի շիական առանցքը Մերձավոր Արևելքում`Իրան, Իրաք, Լիբանան, Եմեն ու Սիրիա։