23.11.2024
ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել
prev Նախորդ նորություն

Վերլուծաբան. ՌԴ–ն պետք է մեծ զգուշավորությամբ վերաբերվի Իրանի հետ դաշինքին

Թեհրանը ձգտում է Միջին Արեւելքում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինք կազմել: Այս մասին «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

Նա նշել է, որ Թեհրանն ու Մոսկվան չունեն տարաձայնություններ միջինարեւելյան օրակարգի առանցքային հարցերում, մասնավորապես՝ սիրիական հակամարտության կարգավորման գործում:

Վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն НСН–ի հետ զրույցում հայտարարել է, որ այդ ցանկությունը գալիս է ոչ թե Մոսկվայից, այլ Թեհրանից։ Նրա խոսքով, այսօրվա դրությամբ այդ միությունը ձեռնտու է Իրանին։ Առաջինը`դա կուժեղացնի Թեհրանի դիրքերը Մերձավոր Արևելքում ու Սիրիայում։ Երկրորդ`դա մեսիջ է, որ Թեհրանը հետաքրքված է ոչ միայն Արևմուտքի ներդրումներով։

Մալաշենկոն նշել է, որ ՌԴ–ն պետք է մեծ զգուշավորությամբ վերաբերվի Իրանի հետ դաշինքին, քանի որ դա կարող է թուլացնել Մոսկվայի դիրքերը Մերձավոր Արևելքի մահմեդական երկրներում։