23.11.2024
Վերլուծաբան. ՌԴ–ն պետք է մեծ զգուշավորությամբ վերաբերվի Իրանի հետ դաշինքին
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Ալիևի այցը Պակիստան կնպաստի հարաբերությունների ամրապնդմանը

Eurasia Media Network–ի գլխավոր խմբագիր, պակիստանցի փորձագետ Մալիք Այուբ Սումբալը Պակիստանի պետական հեռուստատեսության եթերում մեկնաբանել է Ադրբեջանի ու Պակիստանի հարաբերությունները։

Նա բարձր է գնահատել երկկողմ քաղաքական, տնտեսական և ռազմական կապերը։ Քաղաքագետը կարևոր է ադրբեջանա–պակիստանյան բարեկամությունը։ Սումբալը հավելել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Պակիստան մեծ ներդրում կբերի հարաբերությունների հետագա ամրապնդմանը, փոխանցում է eurasiadiary.com–ը։

Ադրբեջանի ու Պակիստանի միջև առկա են լավ հարաբերություններ, այդ թվում ռազմական արդյունաբերության ոլորտում։ Այդ մասին հայտարարել է Պակիստանի ռազմական արդյունաբերության նախարար Ռանա Թանվեր Հուսեյնը, փոխանցում է Report–ը։ Ըստ նրա, Պակիստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնմամբ ու համատեղ ծրագրերի կյանքի կոչմամբ։

Անդրադառնալով JF-17 Thunder և Super Mushak ինքնաթիռների արտահանմանն Ադրբեջան նախարարը նշել է, որ այդ հարցով որևէ խնդիր չկա և իրենք պատրաստ են Super Mushak վաճառել Բաքվին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնում է Պակիստան, որտեղ կմասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին, փոխանցում է պակիստանյան Tribune թերթը։

Նշվում է, որ երկրների միջև ստորագրվելու են տնտեսական համաձայնագրեր, այդ թվում Պակիստան նավթի և գազի առաքման, ինչպես նաև ադրբեջանական ընկերությունների կողմից հեղուկ գազի տերմինալի շինարարության շուրջ։ Նախատեսվում է, որ Իլհամ Ալիևը կհանդիպի Մամնուն Հուսեյնի հետ ու կքննարկի երկրների միջև ռազմա–տեխնիկական համագործակցությունը։ Այս պահին Պակիստանը քննարկում է ադրբեջանական Azerspace-1 արբանյակն օգտագործելու հնարավորությունը։ Այդ մասին Trend–ի հետ զրույցում հայտարարել է Պակիստանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն։

Ադրբեջանի առաջին արբանյակն ուղեծիր է դուրս բերվել 2013թ.–ին։ Azerspace-2–ի ուղեծիր դուրս բերելը նախատեսվում է իրականացնել 2017թ.–ին։
Պակիստանն ու Ադրբեջանը քննարկում են նավթի և գազի ոլորտում համագործակցության համաձայնագիր կնքել փետրվարի վերջին։ Այդ մասին հայտնում է պակիստանյան Times of Islamabad–ը։ Նշվում է, որ երկու երկրների կառավարություններն արդեն համաձայնեցրել են փաստաթուղթը։

Ադրբեջանն ու Պակիստանը համաձայնեցրել են երկկողմ տնտեսական համագործակցության երեք ուղղությունները։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Պակիստանի առևտրի նախարար Հուրրամ Դաստգիր Հանը։

Նա նշել է, որ իրենք քննարկել են երկկողմ առևտրի դյուրացման, երկու երկրների բիզնես շրջանակների միջև համագործակցության ընդլայնման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ինչպես նաև Պակիստանի ու Ադրբեջանի միջև վիզային ու մաքսային գործընթացների դյուրացման հարցերը։ Նախարարը նշել, որ համատեղ ձեռնարկություններ կարող են ստեղծվել գյուղատնտեսության, դեղագործության, էներգետիկայի և այլ ոլորտներում։

Պակիստանը նաև պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով: Այդ մասին Azeri Defence-ին հայտարարել է պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի(Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը, որը նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա: Ըստ Մալիքի` JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով: Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով: