24.11.2024
Յուրաքանչյուր «սառեցված» հակամարտություն իր առանձնահատկությունն ունի. Լամբերտո Զանյեր
prev Նախորդ նորություն

Հայացք Իսլամաբադից. Հաջորդ տասնամյակն աչքի է ընկնելու Ադրբեջանի ու Պակիստանի ռազմական կապերի ամրապնդմամբ

Ադրբեջանն ու Պակիստանը շատ ունիկալ քաղաքական հարաբերություններ են պահպանում և դրանք ընդգրկում են տնտեսական, պաշտպանական և այլ ոլորտներ։ Երկկողմ ապրանքաշրջանառությունը հասնում է 18.735 միլիոն դոլարի։ Երկու երկրները կարող են ավելացնել տնտեսական համագործակցության ծավալները։ Այդ մասին հայտարարել է Իսլամաբադի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Սոհաիլ Ամինը։

Նա նշել է, որ ռազմա–տեխնիկական համագործակցության առումով Ադրբեջանի ու Պակիստանի կապերը նույնպես ամրապնդվում են։ Ռազմական համագործակցության մասին փաստաթուղթը ստորագրվել է 2014թ.–ին, փոխանցում է azeri.today–ը։

Ըստ նրա, վերջին տասնամյակի ընթացքում պակիստանցի զինվորականները մասնագետներ են պատրաստել Ադրբեջանի 100 ստորաբաժանումների համար։ Առաջիկա տասնամյակն աչքի է ընկնելու Բաքվի ու Իսլամաբադի միջև կապերի ամրապնդմամբ։

Ադրբեջանցի կադրային զինվորականները բարձր գնահատական են տալիս պակիստանյան զինատեսակներին։ Նրանց հետ համաձայն է նաև Ադրբեջանի ՊՆ հետախուզության ամբիոնի ղեկավար, գնդապեը Հաթաի Բաղիշևը։ Նա նշել է, որ պակիստանյան զենքերն այսօր համարվում են աշխարհում լավագույներից մեկ`այդ երկիրը միջուկային տերություն է և ունի զարգացած հրթիռային արդյունաբերություն, փոխանցում է haqqin.az կայքը։
Ըստ նրա, պակիստանյան հրթիռնեը նախագծել են ամերիկացիներն ու բրիտանացիները ու դրանց անալոգներն առկա չեն ԱՊՀ–ի տարածքում։ Ադրբեջանը կարող է Իսլամաբադից ձեռք բերել JF-17 Thunder կործանիչներ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Պակիստան այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Բաքուն արդի զինատեսակներ է գնելու Իսլամաբադից, փոխանցում է moscow-baku.ru կայքը։ Ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը նշել է, որ Պակիստանը կարող է Ադրբեջանին մատակարարել միջին հեռահարության հրթիռներ, որպես հակաքայլ`ՌԴ–ի կողմից ՀՀ–ին տրամադրված «Իսկանդերների»։

Ըստ նրա, բացի հրթիռներից, որը Պակիստանն արտադրում է Չինաստանի հետ համատեղ, Իսլամաբադը Բաքվին կարող է վաճառել նաև JF-17 Thunder կործանիչներ, որը չի արտադրում Իսրայելը։ Նրա խոսքով, Պակիստանը կարող է դառնալ ՌԴ–ի ու Իսրայելի մրցակիցն`Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում։